ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայտնի են ՄԱՅԻՍԻ 22-ի Կորոնավիրուսի ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Հիշեցնենք, որ երեկ՝ Մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ը` առողջացածներն էին, 70 քաղաքացի կյանքից հեռացել էին: Կորոնավիրուսային վարակով փաստացի բուժում էր ստանում 2928 վարակակիր: Ընդհանուր առմամբ, անցվացվել էր 45 հազար 822 թեստավորում: Այսպիսով` ունեինք կորոնավիրուսային հիվանդությունով հաստատված 335 նոր դեպք.

ՀՀ Առողջապահության նախարարությունը դարձյալ կոչ է անում, որպեսզի մնանք տանը, սահմանափակենք շփումները, ինչպես նաև հետևենք անձնական հիգիենային, հաճախակի լվացնենք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, մասնավորապես հաց ուտելուց առաջ ու տուն մտնելուց անմիջապես հետո։
Քիչ առաջ էլ հրապարակվեցին այսօրվա՝ մայիսի 22-ի Կորոնավիրուսային հիվանդության Նոր դեպքերի տվյալները՝ ժամը 11։00-ի դրությամբ։

Եվ այսպես, Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է Ուհանյան վարակի ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ը` Ապաքինվածներն են։ Այդ վարակի հետևանքով կյանքից հեռացել են ևս 4 քաղաքացի, ընդհանուր՝ 74 քաղաքացի: Նշենք՝ որ այլ պատճառով կյանքից հեռացել են 28 Քաղաքացի։ Կորոնավիրուսային վարակով փաստացի բուժում են ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, անցվացվել էր 47654 թեստավորում: Այսպիսով` Ունենք կորոնավիրուսից հաստատված 322 նոր դեպք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *