ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Առաջին տիկին Աննա Հակոբյանը ունեն 4 զավակ՝ երեք աղջիկներ ու մեկ որդի։
Երեխաներից մեծը Մարիամ Փաշինյանն է, ով քսան տարեկան է, սովորել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ապա ուսումը շարունակել է Էստոնիայում՝ Տարտուհի (Դորպատի) համալսարանում։
Մարիամին հաջորդող զավակը Աշոտ Փաշինյանն է, ով ծառայում է Արցախի Հանրապետությունում։ Աշոտը բանակ է գնացել 2018թ․ հունիս ամսին։ Երրորդ զավակը Շուշան Փաշինյանն է։
Շուշանը հաճախում է դպրոց և միաժամանակ ունի յութուբյան իր էջը, որտեղ պարբերաբար տեսանյութեր է տեղադրում իրենց առօրյայից, ինչպես նաև ընտանիքի անդամների մասին պատմող տեսանյութեր կան։ Չորրորդ զավակը Արփի Փաշինյանն է։
Արփին դեռ մանկապարտեզ է հաճախում։ Նա սիրված է գրեթե բոլորի կողմից։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը իր Յութուբյան բլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է Կոմիտասի երգերից։
Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև՝