ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկսվել է նոր խաղ․ Ահա թե ինչու են հրաժարվում հանրաքվեից․ Նոր պարզունակ շանտաժ

Հատկանշական է, որ մինչ դա, երբ ապրիլի հինգին սկսվել էր հանրաքվեի գործընթացը, հրապարակավ չէին հնչել հորդորներ Վենետիկին դիմելու վերաբերյալ, եւ Վենետիկն էլ կարծես թե սկզբունքորեն չէր ընդդիմացել այդ

հանրաքվեին, թեեւ բնականաբադ կոչ էր արել հարցը լուծել սահմանադրական ճանապարհով: Իրավիճա՞կ է փոխվել: Որտեղ՝ Հայաստանի հանրապետությունո՞ւմ, թե՞ աշխարհում: Թե՞ իրավիճակ է փոխվել Ռուսաստանի Դաշնությունում, ուր կորոնավիրուսը

սրել է իշխանության խնդիրը Ու նոր իրողությունների առաջ դրել Պուտինին, որը ստիպվшծ էր հետաձգել իր հանրաքվեն: Այժմ Ռուսաստանում խոսվում է, որ Վլադիմիր Պուտինը հանրաքվեին կարող է վերադառնալ հունիսին: Ստացվում է որոշակի զավեշտալի պատկեր՝

ՌԴ իշխանությունը շտшպում է, Հայաստանի Հանրապետության իշխանությունը հակառակը՝ չի շտшպում: Արդյոք Երեւանը որոշել է սպասել Ռուսաստանի Դաշնությունում ինչ որ հանգուցալուծման: Հատկանշական է, որ Հայաստանում հանրաքվեի

անսպասելի ու ակնթարթային որոշումն էլ կայացվեց Ռուսաստանի Դաշնությունում ու դրա շուրջ եղած զարգացումների ֆոնին: Առերեւույթ, թվում է, որ հայ-ռուսական հարաբերության հարցերը իրապետ կարող են լինել Ադրբեջանի կանաչ ուղի,

քանզի Բաքվին կանգնեցնում է Ռուսաստանը: Նախ, այդ մտածողությունը կամ բանաձեւն ինքնին ոչ հարգալից է հայկական բանակի, հայկական զինուժի, սպաների և հրամանատարների համար, ընդ որում թե նրանց, ովքեր բանակում են ընդհուպ արցախյան առաջին պայքարից, եւ թե նրանց, ովքեր բանակում են

դրանից անց: Բանն այն է, որ Բաքվին թե առաջին պայքարում, թե քառօրյայում կանգնեցրել և հաղթել են հայկական զինուժի սպաները և զինծառայողները: Ընդ որում, 18 տարեկան զինվորներ, որոնք փաստացի ոչնչացրել են ադրբեջանական էլիտար ստորաբաժանումներին:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *