Ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:
Վարչապետի ելույթը Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտի ընդունելությանը։ «Եկեք Արձանագրենք դե յուրե ուրեմն, որ մենք անցյալի արքաների և մտածողների, ճարտարապետների և
շինարարների, գիտնականների, գրիչների ու ծաղկողների, պետական այրերի և ուսուցիչների, զորահրամանատարների և դիվանագետների, արդյունաբերողների և գործարարների գործի շարունակողներ։
Եվ այդպիսին պետք է ձգտենք դառնալ նաև դեֆակտո Փաստացի։ Կամ առնվազն այդպիսին լինելու իրական հնարավորություններպետք է ստեղծենք մեր հաջորդների համար. Եվ կուզենայի, որ հենց այսպիսի
խորհուրդ դնեինք մեր այսօրվա հանդիսավոր արարողությանը։ Տիկնայք և պարոնայք, վերադառնալով այսօրվա արարողության ուղիղ և առաջնային բովանդակությանը նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին»։
Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.