ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Անի Քոչարը պատմում է՝ ով և ինչը փրկեց իրեն չարաբաստիկ հիվանդությունից.

<<Ես>> ամսագիրը երիտասարդական եւ ժամանցային էր, որի լույս ընծայմանը սպասում էինք անհամբեր և որի էջերում փորձում հայտնվել ՝ ընթերցողների մեծ բանակի ուշադրությանն այս կամ այն թեման արժանացնելու համար:

Ժամանցային այս գունավոր ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը , սակայն, ավելի քան 7 տարի է դադարեցրել է իր լրագրողական գործունեությունը. Անին մեկն էլ Գերմանիա ամուսնու

ու որդու հետ և ինչպես պարզ դարձավ հետո պատճառը նրա ամուսնու առողջական խնդիրներն էին, բայց կյանքն Անիի համար ուրիշ ճանապարհ էր նախատեսել՝ դժվարին, խրթին, որ միայն նա ՝այդ պայծառ աղջիկը կարող էր անցնել:

Շուտով պարբերականները գրում են Անիի ամուսնալուծության մասին, բայց ամենավատը դեռ առջևում էր. Անի Քոչարի մոտ ախտորոշվում է քաղցկեղ ու ուրիշի մասին գիշերուզօր հոգ տանող Անին ինքն է աջակցության կարիք ունենում: Լրագրողը միշտ անկեղծ է եղել իր ընթերցողի ու հետևորդների հետ, այս անգամ ևս Անին ուղիղ եթերների միջոցով կապ է հաստատում բոլորի հետ, խնդրում , որ աղոթեն իր համար:

Աղոթքները տեղ են հասնում, և ահա Աստծո կամքով Անին հաղթահարում է չարաբաստիկ հիվանդությունը: Երեկ հերթական տեսակապի միջոցով Անի Քոչարը ևս մեկ անգամ պատմեց բոլորին Աստծո ու հավատի ուժի մասին և վստահեցրեց, որ այլ կերպ ինքը երբեք իր որդու մոտ վերադառնալու 2-րդ հնարավություն չէր ունենա:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *