ՖՈՏՈՇԱՐՔ. Հնգյակ լույս աշխարհ բերած ընտանիքին Հիշու՞մ եք. միայն տեսեք, թե որքան է մեծացել հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկը` Ռոզին.

Texekatu.ru-ն գրում է.
Հիշեցնենք, որ 2017թ.-ի մայիսի երեքին, առավոտյան ժամը 04։00-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ էին եկել Կարապետյանների ընտանիքի առաջնեկները՝ հնգյակը՝ չորս աղջիկ և մեկ տղա։

Սակայն նրանք խորն անհասության Հետևխնքով (ծնվել էին 28-շաբաթականում) ծայրահեղ ծանր վիճակում էին, և ողջ մնաց միայն աղջիկներից մեկը` Ռոզին։

Նշենք, որ Կարապետյանների ընտանիքը մինչ երեխաների ծնունդը ապրում էր Մեծամորի հանրակացարանում՝ ամուսնու հարազատների հետ: Բալիկների ծնվելուց հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կարապետյան ընտանիքին Նվիրել էր 4 սենյականոց բնակարան՝ իրենց բնակավայր Մեծամորում:

«Իմ առաջնային խնդիրը տունն էր, օրորոցները դնելու համար տեղ չէր լինելու: Փոքրիկների ծնվելու հաջորդ օրը զանգարահեցին ու ասացին, որ բնակարանի խնդիրն իրենք կլուծեն»,- ասել էր երեխայի հայրը՝  Վարդան Կարապետյանը:

Եվ ահա այսօր, ձեզ ուշադրությանն ենք ներկայացնում այդ գեղեցիկ ընտանիքի լուսանկարները: Փոքրիկ Ռոզին մեծացել և գեղեցկուհի աղջնակ է դարձել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *