Ասածս ինչ է՝ շատ էլ լավ է արել էս պապիկը, որ…Լիզա Ճաղարյանի դիպուկ գրառումը

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Չեմ թաքցնի՝ մի կարճ ակընթարթ ես նույնպես հուզվեցի, երբ ապրիլի քսանչորսին էն պապիկին տեսա՝ ոստիկանի հետ դեպի

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալիս։ Չեմ թաքցնի նույնպես, որ Ամբողջ ընթացքում մտքիս մեջ հա՛ մի հարց է եղել. էս ահավոր չքավոր պապիկին, որ ավերակ բնակարանը մեջ է ապրում,

հացի գումար չունի, որտեղի՞ց այնքան փող, որ էդքան սիրուն վարդեր է առել։ Չեմ թաքցնի նույնպես, որ այնուհետև սկսեց սիրտս խառնել այն անհեթեթ գրառումներից,

որ տարան-տարան և էդ պապիկին դարձրին եսիմինչերի խորհրդանիշ և սկսեցին «մարդասիրական» թամաշաներ բեմադրել ժողովրդին ի տես։ Ասածս ինչ է՝ շատ

էլ լավ է արել այս պապիկը, որ ռոբական լրատվական կայքի միջոցով թքել է իրեն օգնողների երեսին։ Ինքը միայն դաս է տվել էժանագին թամաշաներից «բայաթի» վերքաշողներին։
Մնաց, որ դասը սերտեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *