Եթե նա տապալվի, դա աղետ կլինի. Բարերար Ռուբեն Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Փաշինյանին դժվարին աշխատանք է սպասվում, և մենք պետք է օգնենք նրան: Այս մասին գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է հայազգի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը «Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև:
Երկիրը բարեփոխումների ու արդիականացման անհրաժեշտություն ունի բոլոր ոլորտներում: Փաշինյանին դժվարին աշխատանք է սպասվում,
և մենք պետք է օգնենք նրան, քանի որ եթե նա տապալվի, դա աղետ կլինի ամբողջ հայ ազգի համար»,- ասել է Վարդանյանը հավելելով, որ մարդիկ Փաշինյանին վստահության մեծ մանդատ են տվել։ Վարդանյանը հույս է հայտնել, որ Նիկոլ փաշինյանը կկարողանա արդարացնել սպասելիքները:
«Փաշինյանը երկիրը տնտեսական տրանսֆորմացիայի ուղիով տանելու փորձ չունի, սակայն, եթե կարողանա հանդես գալ որպես պրոֆեսիոնալ ու ազատ մտածող մարդկանց համախմբող մեկը՝ կկարողանա հաջողության հասնել», — նշել է նա։