Նվեր Մնացականյանի հերթական ջախջախիչ մեկ րոպեն․․․Եթե կորոնավիրուսը չի պարտվելու, ապա ով է պարտվողը

Նվեր Մնացականյանի հերթական ջախջախիչ մեկ րոպեն․․․Եթե կորոնավիրուսը չի պարտվելու, ապա ով է պարտվողը

Բարև Ձեզ։ Եթե կորոնավիրուսը չի պարտվելու, ապա ով է պարտվողը․ այն վարորդը, որ փակ պատուհաններով իր ավտոմեքենայի ղեկին մենակ հազիվ է դիմակի փեշից տեսնում աշխարհը,

թե այն երիտասարդը, որը սեփական բնակարանում կամ աշխատասենյակում միայն ինքն է, սակայն համակարգչի հետ շփվում է դիմակով։ Տեսնում եք, ուր է տանում ինֆորմացիոն տեռորը։

Դժվար էր այս խելակորույս քարոզից պոկել գոնե մեկ հաստատուն միտք, որ վարակվել-բուժվելու հավանականությունն ավելի մեծ է, քան մեծ դեպրեսիայից վերականգնվելը։ Դեղատներում կտրուկ աճել է սրտի կաթիլների ու հոգեմետ դեղերի վաճառքը։ Որևէ հաշվարկ կա, հոգեկան հիվանդ բուժելն է շահեկան, թե կորոնավիրուսի վարակակիր։

Դեռ ուշ չէ, հասկանալու համար, որ չարիքը դիմակը դեմքին կրելը չէ․ չարիքը այդ դիմակը ներսում կրելն է։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *