Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
Պապին ճիշտ բաներ չի խոսել, քանզի ինչ էլ արել են մարդիկ, հաստատ ավելի լավն է, քան առաջ ուներ։ Ու եթե ասում է «բա չէին իմանում,
որ ընտանիք է ապրում», այդ ընտանիքը’ աղջիկը, հարսը, կարող էին լինոլիումները բարձրացնել, տակը մաքրել, ու կրկին փռել։ Սակայն ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, որ այդ
տարիքի պապիկների մեծ մասի մոտ լիքը խնդիր կա’ ծերունական մառազմ, և այդպես, ու մեղմ ասած’ լիարժեք օբյեկտիվ ու ճիշտ չեն լինում անձիք, իրենց կամքից անկախ։ Դեռ սկզբում էլ նորություններ կային, որ համ
Արտուշ պապին լավ բնավորությամբ չի եղել, իր ընտանիքն էլ իր հետ համերաշխ չի եղել։ Խիստ մի դատեք, շատ մի քննարկեք, մեղադրեք։ Պարզապես ՋԼՄ-ներն էլ թող հանգիստ թողնեն Արտուշ պապին։ Կյանքի մայրամուտ է,
թողեք հանգիստ իր օրերն ապրի։ Նորահայտ աղջիկը կամ թոռնուհին էլ թող տեսախցիկի առաջ կանգնելու տեղը իրենց հոր, պապի տունը մաքրեն։ Մենք բոլորս ենք մեր գների շինաղբը մաքրում, և ոչ մեկի վրա էլ մուննաթ չենք գալիս։