«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, հոկտեմբերի 27-ի դատավարությունից տուժողի շահերի իրավահաջորդ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառման մեջ անդրադառնում է դատավարությանը, մի քանի քաղաքական գործիչների, պահվածքին։ Ներկայացնում ենք հատվածներ այդ գրառումներից։
Վազգեն Մանուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի նորօրյա այլ աջակիցների վերաբերյալ
Այսօր, Ռոբերտ Քոչարյանի ազատության համար պայքարող Վազգեն Մանուկյանը ա հ ա բեկչությունից հետո Ազգային ժողովի շենքից դուրս եկավ ծիծաղը դեմքին:Այսօր, Ռոբերտ Քոչարյանի սատարող պատգամավորը ա հ ա բեկչության ժամանակ ազատ ելումուտ էր անում:Այսօր,
Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող Սամվել Բաբայանի հետ փորձել է կապ հաստատել Նաիրի Հունանյանը:Այսօր, Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ համարող Հրանտ Մարգարյանին ս պ ա նդից այնուհետև զանգել է գլխավոր ոճրագործը: Այսօր, Ռոբերտ Քոչարյանին պատկանող հինգերորդ ալիքի գործադիր տնօրեն
Հարություն Հարությունյանը ա հ ա բեկչությունից հետո կալանավորվեց ու ազատվեց Արամ Սարգսյանի աշխատանքից ազատվելուց հետո:Այսօր, Ռոբերտ Քոչարյանի համար մարտնչող, ա հ ա բեկչությունից հետո նրա հրաժարականը պահանջող, Հանրապետական կուսակցությունը
վեց ամիս հետո խոնարհվեց Քոչարյանի առաջ: Մեկնաբանություններն ավելորդ են:
Լրատվամիջոցների վերաբերյալ
Հոկտեմբերի 27-ի դատավարությունը լուսաբանում էին թե ընդդիմադիր, թե իշխանական լրատվական կայքերը: Ցանկանում եմ քսան
տարվա հեռվից նշել բոլոր այն լրագրողներին, որոնք հասարակությանը ներկայացնում էին ճշմարտությունը ՝Աննա Իսրայելյան ու վաղամեռիկ Նաիրա Մամիկոնյան («Առավոտ»), Թագուհի Թովմասյան («Իրավունք»), Սարգսյան («Չորրորդ իշխանություն, Արմինե Օհանյան («Հայկական Ժամանակ»), Մարգարիտա Աստղիկ Բեդևյան
(«Առավոտ»հեռուստատեսություն»: Թող ինձ ներեն նրանք, ում չեմ հիշել: Ինտերնետ չլինելու դեպքում շատ կարևոր էր նրանց կատարած աշխատանքը:
Ուզում եմ, որ դուք ճանաչեք նաև այն լագրողներին, որոնք սուտ լուրեր էին տարածում իրականության մասին՝ Գագիկ Մկրտչյան («Երկիր»), Տաթևիկ Նալբանդյան ( Հանրային հեռուստատեսություն), Կիմա Եղիազարյան և Լիլիթ Պողոսյան («Հայոց աշխարհ») և այլն: Ոչինչ չի մոռացվում:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։