Խղճացեք եւ գնահատեք այն մարդուն, ում մեծ զոհողությունների ու բարձր հեղինակության հաշվին կաք. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը՝ ՔՊ-ականներին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին: Մեծարգո պարոն վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան ու նախարար, Որպես Հանրային խորհրդի նախագահ ինձ են դիմել մի քանի ծնողներ, ըստ որում՝ մասնագիտությամբ բժիշկներ, որոնք երեխա ունեն հանրակրթական դպրոցներում։ Նրանք հայտնել են, որ իրենց փոքրիկների դպրոցներից (կամ գուցե բոլոր դպրոցներից) խնդրել են, որ վաղվանից

ծնողները գան դպրոց աշակերտների դասագրքերի հանձնման համար: Նկատի ունենալով կորոնավիրուսյան համաճարակը ու նրա տարածման տեմպերը վերջին շրջանում, ծնողները, որոնցից շատերը մասնագիտությամբ բժիշկ են, ԽՆԴՐՈՒՄ ու ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ինձ գործի դնել իմ բոլոր կապերը ու հնարավորությունները

հայտնելու համար, որ դա կարող է լինել վիրուտը տարածելու մեկ ուղի ևս։ Ծնողները կարծում են, որ դպրոցներում դասագրքերի հանձնելու գործընթացը կարող է Լինել օրինակ մեկ ամսից կամ օգոստոսի կեսերին, երբ իրավիճակը այդքան մտահոգիչ չի լինի կամ կկարողանանք վերահսկել: Գրությունս ավարտում եմ նամակներից մեկից մեջբերմամբ․

<Կրկին խնդրում եմ որպես բժիշկ, ով անմիջապես մասնակցում է կորոնավիրուսով պացիենտների բուժմանը․ ենթադրում եմ՝ դա թյուրիմացություն է, որը միգուցե Ձեր մասնակցությամբ կանխվի, քանի դեռ ուշ չէ… >։ Խնդրում եմ հնարավորինս կարճ ժամկետում ճշտել, թե որքան համատարած է նման հարցը։ Իսկ ընդհանուր վերցրած, վերին աստիճանի

ցանկալի կլինի, որ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համակարգման բնագավառի մեջ մարդկային շփումներ ենթադրող միջոցառման կամ միջոցառումների թույլատրումը լինի միջգերատեսչական մակարդակում վերին աստիճանի համակարգվածության

տակ, Որ կոնկրետ նախարարության կամ գերատեսչության իրավասության ներքո գտնվող ոլորտում չլինեն միջոցառումներ, որոնք հակասում են ընդհանուր հակաճգնաժամային ռազմավարությանը ու կարող են ռիսկեր ստեղծել։
Հարգանքով՝ Սաֆարյան Ստյոպա՝ Հանրային խորհրդի նախագահ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *