ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ։ Քիչ առաջ մանկատնից հոսպիտալացվել է 33 երեխա.

Yerevan.today-ը գրում է․

Կորոնավիրուսի վարակը մտել է մանկատուն, քիչ առաջ Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից հոսպիտալացվել է երեսուներեք երեխա: YerevanToday –ի զանգերը՝ մանկատան տնօրեն Լիլիթ Հակոբյանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, մնացին անպատասխան:

Նախարարությունը, մեր տեղեկություններով, խուճապի մեջ է, արդեն որերորդ խնամքի հաստատությունն է չի կարողանում կոնտրոլ ապահովել: Նշենք, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը ամենից գերբեռնվածն է համարվում, այստեղի փոքրիկ բնակիչները բացառապես հաշմանդամություն ունեցող երեխաներն են, ընդհնուր առմամբ՝ հարյուր տասը երեխա՝ տարաբնույթ խնդիրներ ունեցող:

Նրանց մեջ հաշմանդամություն և աուտիզմ ունեցողներ կան, դաունի համախտանիշով երեխաներ և այնպիսիք, որոնք առողջական ծանր վիճակում են գտնվում, անկողնային հիվանդներ են, որոնց օրերով միացված են կատետրներ ու արհեստական միջամտության սարքեր:

Թերևս այս պատճառով էլ նախարությունում էական տագնապ կա, պաշտոնյաները հասկանում են, որ իրավիճակը դուրս է գալիս կառավարումից, վարակը լուրջ վտանգ է սպառնում հատկապես խոցելի խմբի համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *