Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Իմ հայացքը, երբ քաղաքացիները խոսում են բարձր արժեքներից, իսկ երկու օր առաջ ընդհանուր ընկերոջն ասում են, որ Արթուր Վանեցյանը 400.000 դրամ աշխատավարձ է տալու իրեն՝
մեր դեմ «վատ» գրառումներ գրելու համար։ Երանի մի օր դադարեմ զխրմանք ապրել»:
Պատգամավորն այսօր՝ մայիսի 25-ին շարունակել է երեկվա գրառման թեման.
«Երեկ՝ ուշ ժամի գրառմանս հըտևանքով, իրար խառնված մատնում էին իրենք իրենց, սակայն հերթ տվեք իրար, այ բալամ: Հա, մի բան էլ ասեմ, Արթուր Վանեցյանը խտրական է աշխատավարձ տալիս ձեզ.
յուրաքանչյուրիս տարբեր գումար է տալիս՝ օգտագործելու արդյունավետության համաձայն, իրազեկ եղեք էլի, իսկ մարդ կա, ում առանձին աշխատավարձ է տալիս «քաղաքական գործչի» ելույթ գրելու համար»:Կիսվեք ընկերների հետ