Ինչպես գիտենք, Հովիկ Հունանյանը հենց առաջին իսկ օրվանից այցելելով Արտուշ պապիկի բնակարան՝ օգնել է նրան։ Դա եղել է թե մթերքներ, թե գունարի տեսքով։ Երեկվա Արտուշ պապիկի հայտնի
տեսանյութից հետո, Հովիկ Հունանյանը երեկ գիշեր այցելելով պապիկին՝ պահանջել է հերքել ապատեղեկատվութունը։ Այնուհետև նա հրապարակել է տեսանյութ՝ Արտուշ պապիկի մասնակցությամբ և կից գրել է.
«Հուսով եմ՝ հետևյալ տեսանյութը ևս կտարածվի այն արագությամբ, ինչպես տարածվեց երեկվա տեսանյութը, որը մեղմ ասած՝ ապատեղեկատվություն էր: Տեսաուղերձը արվել է երեկ ժամը 23:00-ին, այն ստահոդ լուրերին ի պատասխան՝ իբր մեզ ոչ ոք գումար չի տվել, ոչ՛ մեկից գումար չենք ստացել: Երեկվա Արտուշ
պապիկի բուռն քննադատումների արժանացած հայտնի տեսանյութի տարածվելուց հետո ստացել ենք շուրջ չորս հազար հատ նամակ և մեզ հարցնում են դուք իրո՞ք օգնել էք թե ոչ։ Ինչպես հիշում էք՝ այդ տեսանյութում ասվում է, որ մեզ ոչ ոք գումար չի տվել… Եվ իմ թիմը որոշեց գնալ
պապիկի բնակարան և նրանից հերքում պահանջել… Թե որքան ենք օգնություն ցուցաբերել և շարունակում ենք օգնել, թե որքան գիշերներ չենք քնել՝ թող տեսնի Աստված և դա չենք արել, որպեսզի որևէ մեկը շնորհակալությունը հայտնի մեր թիմին։ Սակայն որևէ մեկին մեր անվան հետ թույլ չենք տալու խաղա:
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.