Ապրիլի 24-ի պապիկը՝ Արտուշ Պապին, բոլորիս կողմից շատ սիրվեց։ Երբ մարդիկ իմացան, թե ինչ պայմաններում է նա ապրում, միանգամից օգնության ձեռք մեկնեցին և օգնեցին այն ամենով, ինչով որ կարողացան։
Օրեր առաջ OGA BAG Dental clinic-ը հրապարակել էր Պապիկի վերանորոգված տան վերջնական տեսքի տեսանյութը։ Արտուշ պապին շատ գոհ էր աշխատանքից և շնորհակալություն հայտնեց բոլորին, որվքեր օգնել են իրեն տան վերանորոգման հարցում։
Սակայն երեկ՝ մայիսի 24-ին, համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Նույն ինքը՝ Արտուշ պապը, ցույց տալով բնակարանը՝ բողոքում և դժգոհում է վերանորոգումից։ Այդ տեսանյութում նաև խոսեց իր դուստրը, ով պատմում
էր թե ինչպես էին ոստիկանները ապրիլի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով եկել, որպեսզի պապիկին տանեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Եվ այսօր Վարդան Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ ու գրել.
Ես նորից այցելեցի Արտուշ պապիկին ու փորձեցի հասկանալ՝ ի՞նչ է եղեք, սակայն էդպես էլ չհասկացա, կարծում եմ դիտավորություն էր այդ տեսանյութը ։ (իմ կարծիքը սուբյեկտիվ է ու կխնդրեյի չքաղաքականացնե՛լ)»: Տեսանյութը՝ ստորև.