Ահա այս հարցին պիտի պատասխանի մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի Հոխակյան

Նաիրի Հոխակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
COVID-19-ով հիվանդների թիվը Հայաստանի Հանրապետությունում օրեցօր ավելի մեծ ցուցանիշներով է աճում։

Եթե 1-2 ամիս առաջ մարդիկ խուճապի մեջ էին 10-15 օրական վարակվածության թվից, ուրեմն այսօր 180 թիվը լսելիս անտարբերությամբ ասում են, թե չեն հավատում կորոնավիրուսին։ Իմ անձնական օրինակով ասեմ։

Ինքս ընտանիքիս հետ յուրաքանչյուր հնարավոր բան անում եմ՝ բարձր իմունիտետ ապահովելու համար, այդ առումով մեծ անհանգստություն չունեմ, եթե, Աստված մի արասցե, վարակվեմ վարակով, սակայն կա երկու գործոն․

1․ Ոչ ոք չի կարող ամբողջական տեղեկատվություն ունենալ իր առողջության վերաբերյալ, հետևաբար, ոչ ոք չգիտի, թե վարակն ինչ ազդեցություն կունենա։
2․ Եթե անգամ ես լիարժեք առողջ եմ, ու վիրուսը ինձ որևէ վնաս չի տա, չեմ կարող համոզված լինել, որ այն չեմ փոխանցի ինձ հարազատ որևիցէ մարդու, որի կյանքի վրա ավերիչ նշանակություն կունենա։

Պատրա՞ստ ենք արդյոք մենք մեզ վրա վերցնել մեր բարեկամների առողջության ու կյանքի պատասխանատվությունը։ Ահա այս հարցին պիտի պատասխանի մեզնից յուրաքանչյուրը՝ մինչև ինքնագոհ հայտարարություն անելը, թե կորոնավիրուսը հորինվածք է, վտանգավոր չէ կամ այդպիսի ուրիշ բաներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *