Մայիսի 14-ին զրուցել էի գործընկերոջս հետ, իրար առողջություն էինք մաղթել, իսկ ժամեր անց տեղեկացա, որ…Նորայր Հոխիկյանի ուշագրավ գրառումը

Նաիրի Հոխակյանն իր ֆեյսբուքյան էջում գդառում է կատարել. «Գլոբալ աղետներն առհասարակ այնպիսի երևույթներ են, որոնք սպառնալիք հանդիսանալով մարդկանց և մյուս կենդանի արարածների գոյությանը, դրդում են առավել սթափ նայել իրականությանը՝ ինչ-որ

տեղ նույնպես գնահատելով այն, ինչ ունենք։ Մայիսի տասնչորսին զրուցել էի գործընկերոջս հետ, իրար առողջություն էինք մաղթել, իսկ մի քանի ժամ հետո տեղեկացա, որ գործընկերոջս որդին՝ ինձ համար դարձյալ գործընկեր Նորայր Շողիկյանը

հիվանդացել է COVID-19-ով։ Անհանգստության ու առողջություն մաղթելու վերաբերյալ չպատմեմ, սակայն Նորայրը դարձավ իմ առաջին ծանոթը, ում անունը յուրաքանչյուր անգամ տալիս եմ, երբ մարդիկ կասկածանքով հարցնում են,

թե ո՞վ է ճանաչում իրականում կորոնավիրուսով հիվանդ անձի։ Նորայրը հաղթահարեց կորոնավիրուսյան հիվանդությունը, այդ մասին նա հանգամանալից, լրագրողական հետաքրքիր նկարագրություններով գրել է «Արմենպրես»-ում։ Ստորև կդնեմ այդ օրագրի հղումներ, որը մեկ շնչով է կարդացվում։ Նորայրը

այն եզակի մարդկանցից է, ով սեփական մաշկի վրա զգաց կորոնավիրուսյան հիվանդության վտանգները, մյուսները, այդ թվում ես, երբ խոսում ենք այդ հիվանդության վերաբերյալ, խոսում ենք զգացմունքային կամ ենթադրությունների դաշտից։ Կարդացեք Նորայրի օրագիրը ու արեք սեփական եզրակացությունները այդ վարակի վերաբերյալ»։

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ https://armenpress.am/arm/news/1015376.html?fbclid=IwAR2b0QivO7ywamCPrN_VB-lh8rK-Cufa0wmnLOiG5lJzyz_y7hFl6_VNMDY
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ https://armenpress.am/arm/news/1015551.html?fbclid=IwAR1NGld8kvtuIcZk5iSCRAYPgbPTVGXBnwVLGAARhaACQ8us_XO_Uv4hk0o

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ https://armenpress.am/arm/news/1015638.html?fbclid=IwAR1_-GzRiNsf6o-1O1YJO8jNucfGYrbKgqjqLqDtPgKnvEpT4JAFQA4b6JI
ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ https://armenpress.am/arm/news/1015922.html?fbclid=IwAR0Md7E-46AVvo0M1TKS1hXns8yT1_Srj9dnf5ja1KkmyiNNWgqvlqx9-ps

ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ https://armenpress.am/arm/news/1016065.html?fbclid=IwAR05oNxn7R6w7Yc3vIbAxmfxOzJ1jgJ8GgKyDGiirqQ_CswjaaBUduWMNwI
ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ https://armenpress.am/arm/news/1016328.html?fbclid=IwAR0zUykIGSregLj1SqQvCWspWZ8SRGrZul09Je6doZQRTuQy2UJdxvQYJZI

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *