ՈՒՇԱԳՐԱՎ. Վարակի պիկին ենք գտնվում. Ես ուղղակի ապշում եմ մարդկանց վրա․․․ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մեր զրուցակիցն է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը
Կորոնավիրուսով վարակման թվերը շատանում են: Դրան համատեղ սահմանափակումներն են հանվում: Ձեր կարծիքով, ի՞նչ է լինելու առաջիկայում, արդյոք ՀՀ կառավարությունը որդեգրել է հիվանդանալ-լավանալու տարբերակը: Արդեն անխուսափելի՞ է լինելու վարակվելը: Նույն ուղիով ենք գնում, ինչպես

ողջ աշխարհը: Նոր բան հայերը կարո՞ղ է հորինեն: Ամբողջ աշխարհում հիվանդության պիկին են հասել ու սկսում է նվազել՝ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում: Ամենաահավոր վիճակում գտնվում էին Իտալիան, Իսպանիան, որտեղ նույպես նվազման լուրջ միտումներ կան: Եվրոպական մի շարք պետություններում արդեն գրեթե հատուկենտ դեպքեր են արձանագրվում: Մեծ Բրիտանիայում է սկսել նվազել վարակի ուժգնությունը: Նույն ուղին էլ

մեզ է սպասվում, հիմա ըստ երևույթին գտնվում ենք մաքսիմիալ պիկին։ Այստեղ խնդիրը ծանր պացիենտներին հնարավորինս ժամանակին և լիարժեք բուժօգնություն ցուցաբերելն է: Վարակվածության աստիճանը խուճապ չպետք է առաջացնի, ավելի զգոն պիտի լինենք մեծահասակների ու հարակից հիվանդություններով տառապող մարդկանց նկատմամբ: Մասնավորապես օնկոլոգիական, սրտանոթային, շաքարային դիաբետ ունեցող պացիենտների խնդիրն է կանգնած: Այստեղ

է, որ և առողջապահական համակարգը, ու քաղաքացիները պիտի ուշադիր լինեն այս ռիսկի խմբի նկատմամբ:Մասնավորապես, այստեղ առաջնային բուժօգնության օղակի վրա բավականին լուրջ բեռ է ընկնում, որ ժամանակին կարողանան հայտնաբերել այդ մարդկանց ու բուժման խնդիրները շատ արագ իրականացնեն: Եվ ամենակարևորը, բնակչությունն առաջին իսկ նշանների դեպքում պետք

է դիմի առողջապահության համակարգին: Առողջապահության միջազգային կազմակերպության շուրջ ստեղծված աղմուկը, Թրամփի կասկածները ԱՀԿ-ի նկատմամբ կհանգեցնե՞ն նրան, որ ԱՀԿ-ն վերափոխվի կամ գուցե բացահայտումներ լինեն կորոնավիրուսի հետ կապված: Ձեր կարծիքով, որքանո՞վ է իրեն արդարացնում ԱՀԿ-ն:Բոլորս իրազեկ ենք, որ այս պահին ԱՀԿ-ի հեռավար

վեհաժողովն է ընթանում, և հարյուրից ավելի պետություններ պահանջ են դրել, որ անաչառ քննություն արվի համաճարակի ծագման, տարածման վերաբերյալ, ամենակարևորը՝ երկրների միջև համապատասխան գործողությունների համատեղությամբ ուսումնասիրություն կատարվի: Քանզի, եթե դիտարկենք, նոյեմբեր- դեկտեմբերին Չինաստանում դեպքերն արդեն արձանագրվել էին, սակայն ԱՀԿ-ի կողմից ահազանգ ու

տեղեկատվություն չէր տրամադրվում:Այնուհետև նոր հունվարի վերջին սկսեցին որոշ տեղեկություններ սփռվել, նոր փետրվարին ԱՀԿ-ն սկսեց հայտարարություններ անել, ասաց՝ ձեռքերը լվացեք, դիմակներ կրեք և այլն: Ուշացումը ակներև էր: Չինաստանն էլ որոշակի փակ երկիր է, և եթե գնանք 50-ականների վերջ, կհիշենք նաև չինական ճնճղուկների պատմությունը: Սկսել էին ճնճղուկներին

ու ճանճերին զանգվածաբար սատկացնել, 2 մլրդ-ից ավելի ճնճղուկ սատկացրեցին, հետո տեսան, որ սովի առաջ են կանգնած, քանի որ մորեխները հացահատիկի բոլոր արտերը ոչնչացրել էին: Այսինքն այդ պետութունում ինչ ասես կարող է տեղի ունենալ ու մենք չիմանանք: Այնպես որ, և Չինաստանի, և ԱՀԿ-ի կողմից տեղեկատվության պակաս է եղել: Այնուհըտև երբ սկսել է տարածվել, սկսել են զբաղվել, բայց արդեն ուշ է եղել: Առհասարակ, օդակաթիլային ճանապարհով փոխանցվող

հիվանդությունները, որին պատկանում է Կովիդ-19-ը, շատ դժվար մեկուսացվող խնդիր է: Սուր աղիքային հիվանդություններն ավելի հեշտ են կառավարվում, քան օդակաթիլային ուղիով փոխանցվող հիվանդությունները, որին մենք ականատես ենք: Իսկ ԱՄՆ-ը, որքան լսեցի տեղեկատվությունից, առանձին քննություն է անցկացնում: Երևի թե միառժամանակ այնուհետև

որոշակի տվյալներ կունենանք:Ես մի բանի վերաբերյալ եմ ցանկանում խոսել, ինձ մտահոգում են Երևան քաղաքի տարածքում գործող ցայտաղբյուրները: Մենք ձեզ հետ միասին զգուշացրեցինք, որ հանրային սննդի աշխատանքները վերսկսելը ժամանակավրեպ է, պիտի սպասել, չընդունվեց մեր առաջարկը, բացվեցին: Դրա համար տասը օր հետո մենք ունենք

հիվանդացության աճ: Այժմ մենք այդ բացվելու պտուղներն ենք քաղում, բայց ցայտաղբյուրները ևս վտանգ են ներկայացնում: Մեկը մյուսի հետևից խմում են այդ ջուրը, լվացվում են: Հենց համաճարակի ժամանա՞կ պիտի վերագործարկեին այդ ցայտաղբյուրները: Հետո տարրական խնդիր կա, մերոնք մշակույթ չունեն անցումներում սոցիալական հեռավորություն պահպանելու: Քաղաքացիները անցումն անցնում են ու սոցիալական

հեռավորություն պահպանելու գիտակցություն չկա: Գոնե ցուցանակներ դնեն, մայթի վրա գծեն, տարրական բաներ են, որոնք չեն արվում:Ինչպես է մետրոներում՝ կան ցուցանակներ՝ ընդունեք աջ: Եթե նմանատիպ ցուցանակներ լինեն, սոցիալական հեռավորությունը միանգամից առաջանում է: պիտի ցուցանակների միջոցով մշակույթ սովորեցնել: Բացի

այդ, հանրային սննդի նկատմամբ վերահսկողությունը բացարձակ բացակայում է: Էլի նույն իրավիճակն է, բոլոր տեղերում նստած են իրար քիթ մտած, իրար գիրկ նստած, սեղանները մոտ-մոտ դրած: Ոչ ոք չի մտածում, որ եթե իրենք վարակը թեթև էլ տանեն, իրենց տանը եղած քրոնիկ հիվանդություններով մարդիկ կան, տարեց մարդիկ կան, նրանց կուղարկեն գերեզմшն: Ես պարզապես ապշում եմ մարդկանց վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *