ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մայիսի 26-ի COVID-19-ի ՆՈՐ և ԹԱՐՄԱՑՎԱԾ տվյալները՝ ժամը 11։00-ի դրությամբ

Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 25-ին, ժամը 11։00-ին ՀՀ ԱՆ-ի կողմից հրապարակվել էին կորոնավիրուսի նոր տվյալները։ Հաստատված դեպքերը՝ 7113-ն էր։ Ապաքինվել էր 3145 քաղաքացի, իսկ փաստացի բուժվողները՝ 3842-ն էին. Ընդհանուր կատարվել էր 51594 թեստավորում։ COVID-19-ի պատճառով կայնքից հեռացել էին 87 քաղաքացի։
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ու վերահսկման գործընթացում, ի թիվս գործող սահմանափակումների,

մեծ դեր ու նշանակություն ունի յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը նույնպես։  Հարցն ավելի արդիական է լինում, երբ խոսքը գնում է հանրային միջոցառումների կազմակերպման, կատարման ու մասնակցության մասին՝ հարսանիք, ծննդյան տոն և այլն։ Այդպիսի զանգվածային միջոցառումներին մասնակցությունը, կուտակումները առիթ են հանդիսանում օրեր անց ավելի մեծ թվով դեպքերի արձանագրման։ 

Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում այսօրվա՝ մայիսի 26-ի կորոնավիրուսի նոր տվյալները ըստ ՀՀ առողջապահության նախարարության։ Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ը՝ ապաքինվածներն են, Covid-19-ից կյանքից հեռացել են 91 քաղաքացի, իսկ այլ պատճառով՝ 39-ը: Կորոնավիրուսային հիվանդությամբ տվյալ պահին փաստացի բուժում է ստանում 4052 վարակակիր: Ընդհանուր առմամբ, անցկացվել է 52554 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *