Գյումրի քաղաքը մեզ շարունակում է զարմացնել իր տաղանդներով։ Եվ այսօր ձեզ կներկայացնենք այդ տաղանդներից մեկին՝ Մարգարյան Վահեին, ով մասնակցել է Շանթ ՀԸ-ի «X Factor» նախագծին։
Նա տասնվեց տարեկան է, Քաղաք Գյումրիից։ Վահեն իր 1-ին ելութով անմիջապես գրավեց ժյուրիի սիրտը իր գեղեցիկ կատարումով։ «Երկրորդ փուլում անակընկալի եկա, երբ իմացա, որ երգեր չեն լինելու և
մոտավորապես հարյուր հիսուն մասնակցից ընտրվելու են քառասուն մասնակից։ Կանգնած էի, չէի սպասում, որ իմ անուն ազգանունը կարող են առաջինը կարդալ։ Ինչպես արդեն նշել եմ, կուզենայի ժյուրիին զարմացնեյի»- ասել է Վահեն։
Նա իր անզուգական ձայնով կատարեց Շուման Պետրոսյանը «Պատրանքի Թևով» երգը։ «Պարապունքների ընթացքում ինձ թվում էր թե այնքան էլ երգը ինձ համար չէ, սակայն գնալով մոտեցա իմ ուզեցածին։ Հիմա , իմ կարծիքով երգը հոգով ինձ մոտ է,
չնայած մոտ եմ մայրիկիս, իսկ երգի մեջ նշվում է, որ նա հեռու է»- նշեց Վահեն։ Նրա ելույթը ոչ միայն հուզեց հանդիսատեսին, այլ նաև ժյուրիի բոլոր անդամներին։ Ծափահարությունները չէին դադարում։ Դիտեք և ինքներդ համոզվեք։ Բարի դիտում։