Այն ժամանակ կրքերը կհանդարտվեն, երբ լիարժեք պատժվեն ժողովրդի կյանքները կերածները։
Գիսանե Պալյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը, որտեղ մասնավորապես նշվում է. «Շատ է խոսվում ատելության խոսքի վերացման մասին ։ Սակայն վերացնելու համար նախ պետք է հասկանալ դրա առաջացման առիթները։
Տասնամյակներ շարունակ ստրուկի կարգավիճակում մի կտոր հացի համար պայքար մղող եւ ցրտին ու չքավորությանը մատնված քաղաքացիները պետք է չատեի՞ն իրենց այդ վիճակին հասցրած անձանց ։
Եվ հենց որ լիովին պատժվեն հայ ժողովրդի արյունը անամոթաբար խմածները, վերադարձվի պետությանն եւ ազգին պատկանող թալանված կարողությունը, որը տարիների ընթացքում գողացել են ։
Այդ ժամանակ նոր կհանդարտվեն կրքերը, խաբված քաղաքացիների, որոնցից, ցավոք, արդեն շատերը չկան, բավարարված կզգան, ու կամաց-կամաց ատելությունը կփոխարինվի կառուցողականությամբ, իսկ առանց հույս ու ամեն ինչին կասկածանքով նայողները, իսկույն կլցվեն հավատով……»։