Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը օրերս ստորագրեց այս հրամանները, որով էլ արձանագրեց նոր Արցախի սկիզբը. Ահա այդ հրամանները. Արտակ Գալստյան

Արտակ Գաքստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը վերջերս մի քանի հրաման ստորագրեց, որով էլ արձանագրեց նոր Արցախի Հանրապետուլյան սկիզբը:

1. Բարձրագույն կրթությունը Արցախում եղավ անվճար:Այս որոշումը կնպաստի ուսման նպատակով Արցախից երիտասարդների հոսքը դեպի Հայաստանի հանրապետություն, նույնպես կլինի հակառակ ներհոսք, այն է Հայաստանից երիտասարդները կմեկնեն Արցախ սովորելու: Եվ Արդյունքում կստեղծվեն նախադրյալներ, Արցախի բնակչության կազմը ավելացնելու համար, որն էլ ըստ իմ կարծիքի՝ կհանդիսանա Արցախի անվտանգության ևս մեկ, կայուն երաշխիք:

2. Սամվել Բաբայանի հետ Արցախի Նախագահը ստորագրեց համագործակցության հուշագիր ու լուրերի համաձայն վերջինս կնշանակվի Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:Այս նշանակման արդյունքում, Սամվել Բաբայանի հարուստ ռազմական փորձը կօգտագործվի հանուն Արցախի Հանրապետության պաշտպանական անվտանգության, բացի այդ Սամվել Բաբայանը կհանդիսանա լուրջ գործոն, Ռոբասերժական մնացորդների հակահեղափոխական ակտիվությունը Արցախում զսպելու համար:

3. Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանի մեկ ուրիշ հրամանով արգելվեց պետական հիմնարկներում Արցախի Նախագահի նկարների տեղադրումը, փոխարենը հորդորվեց փակցնել Հայ ժողովրդի ազատության համար պայքարած ու հերոսացած զինվորների Լուսանկարները: Այս քայլը կբարձրացնի Արցախում բարոյահոգեբանական,

հայրենասիրական մթնոլորտը, ու կդառնա մեր հերոսների մեծարման, նրանց հիշատակի հավերժացման կայուն ու գործուն մեթոդ: Արձանագրենք, որ Արցախի Հանրապետության Նախագահի առաջին քայլերը հուսադրող են ու ոգևորիչ: Ցանկանանք վերջինիս անխափան ու հայրենանվեր ծառայություն Հայ ժողովրդին, նույն հոգով ու սկզբունքներով, որով որ արել է առաջին քայլերը: Աստված պահապան Հայ ժողովրդին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *