1in.am-ը գրում է.
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վերջին շրջանում տարբերվող տակտիկա է ընտրել՝ մեղադրելով այսօրվա իշխանություններին թալանի, մաֆիոզ ուղիով հարստանալու, անօրինական բիզնեսներ ունենալու, անմիջապես հարստանալու վաղեմի երազանք ունենալու ու աշխարհի մի շարք այլ մեղքերի մեջ։ Այլ խնդիր է, թե դա իրականության հետ ինչ աղերս ունի։ Մի բան, բայց,
վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս իրավացիորեն արձանագրել էր, որ ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով։ Այո, հավանաբար Մինասյանը պատկերացնում է, որ ինքը լիներ վարչապետի պաշտոնում, ինչեր կարող էր անել, էլ ինչքան կարող էր թալանել ազգին։ Իսկ մինչ այդ, նա նույնը արել է, բայց փեսայի կարգավիճակում։ Մամուլում, Սակայն աղբյուրներից կարելի է տեղեկանալ, որ Միքայել Մինասյանը, հանդիսանալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ
Սարգսյանի դստեր ամուսինը, տարիների ընթացքում հասցրել է կուտակել ահռելի չափերի հասնող հարստություններ, տիրապետել ու տիրապետում է մեծ կարողությունների։ Նրա ֆինանսական հնարավորություններն ավելի ընդարձակվեցին 2008 թվականից այնուհետև, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ։ Մինչ այսօր Մինասյանն ակտիվ ներգրավվածություն ունի ՀՀ մեդիա դաշտում։
Ընտանեկան «ավանդույթների» համաձայն Մինասյանի հարստությունը նույնպես ձևավորվել է այս կամ այն բիզնեսներից փայաբաժիններ խլելով, բազմաթիվ խոշոր գործարարներից միլիոնավոր դոլարների հասնող փողեր հափշտակելով, որոնք արհեստականորեն ձևակերպվել են այս կամ այն նպատակներով կատարված փոխանցումների
տեսքով, ու ապօրինի ուրիշ դրսևորումներով։ «Առաջին լրատվական»-ին այդպիսի դրսևորումների մի քանի օրինակներ են հայտնի դարձել։ Օրինակ, թե ինչպես է Մինասյանը դարձել «Սպայկա» ընկերության բաժնետեր։ Մեզ հասած տեղեկություններով դեռևս 2012 թվականին Մինասյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ստացել է մոտ տաս միլիարդ դրամի հասնող գումար,որով իրեն պատկանող օֆշորային ընկերությունների
միջոցով Միքայել Մինասյանը ձեռք է բերել գյուղմթերքների արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերության մոտ 50 տոկոս բաժնեմասը
ու նրա մասնակցությամբ գործող ընկերությունը տարիներ անընդմեջ ակնհայտ մաքսանենգ եղանակներով Հայաստանի տարածք է ներկրել տարբեր տեսակի ապրանքներ՝ պետությանը պատճառելով միլիարդավոր դրամի հասնող վնասներ։ Այսինքն, Մինասյանը, հանդիսանալով «Սպայկա» ընկերության
մոտ 50 տոկոսի բաժնետեր, տարիներ անընդմեջ ստացել միլիոնավոր ԱՄՆ դոլարի հասնող (տարեկան մոտ 3-4 մլն ԱՄՆ դոլար) եկամուտ, որոնք ձևավորվել են մաքսանենգ եղանակով ապրանքների ներմուծումից՝ երկրին պատճառելով միլիարդավոր դրամի վնասներ։ Հեղափոխությունից կարճ ժամանակ հետո, վախենալով անօրինական եղանակներով ձեռք բերված կարողությունը կորցնելուց, Մինասյանը մոտ 5 մլն․ ԱՄՆ դոլարով վաճառել է «Սպայկա» ընկերության իր փայը։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.