Ութամյա հայ թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը ռուսական «Лучше всех» (Բոլորից լավը-խմբ. բառացի թարգմանություն) մանկական հաղորդման ընթացքում ապշեցրել է այնտեղ գտնվող ողջ մարդկանց իր կատարմամբ:
Հաղորդման ժամանակ անցկացրած «վարպետության դաս» է անցկացրել Մաքսիմ Գալկինի հետ։ Գալկինը Լիանայից հարցրել է, թե ինչ անվանում ունի գործիքը՝ Լիանան ասել է, որ այն հայերեն թավջութակ են կոչվում, բայց ինքն այն «թավդուջակ» է կոչում:
Գալկինի այն դիտարկմանը, որ հայերեն չիմացող մարդը ոչ մի կերպ չի կարող հասկանալ դրանց տարբերությունը՝ Լիանան ասել է, որ «հասկանալու համար» հայերեն է պետք սովորել:
Նա թվարկել է նույնպես իր սիրելի երեք թավջութակահարներին՝ Ժակլին Դյու Պրեին, Նարեկ Հախնազարյանին և Սևակ Ավանեսյանին: Գալկինը նկատել է, որ Լիանայի կողմից սիրված աշխարհահռչակ երեք թավջութակահարներից երկուսը հայ են՝ կատակելով, որ լավ է, որ ոչ Ժակլին Դյու Պրեն, այդուհանդերձ, հայտնվել է այդ ցուցակում:
Լիանան նույնպես ասել է, որ ցանկանում է այնքան հանրահայտ թավջութակահարուհի դառնալ, որ նաև Տիեզերքն իմանա իր մասին: Վերջում հայուհին համատեղ կատարմամբ հանդես է եկել դաշնակահար ու դիրիժող Սերգեյ Ժիլինի ղեկավարությամբ հանդես եկող նվագախմբի հետ:
Տեսանյութը՝ ստորև.