Ժողովուրդ ջան, մի փոքր գաղտնիք բացեմ: Դիմակ կրելու ճիշտ տարբերակը մեկն է. Նարեկ Մատինյանի ուշագրավ գրառումը

Նարեկ Մատինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Բժշկական Դիմակ կրելու նուրբ արվեստը ։ Ժողովուրդ ջան, մի փոքր գաղտնիք բացեմ ։

Եթե ավտոմեքենայի մեջ կամ փակ վայրում ձեր ճակատին կամ ծնոտի տակ, գրպանի մեջ, կամ մեքենայի հայելուց կախված բժշկական դիմակ ունեք, դա դեռ

չի նշանակում, որ դուք պաշտպանված եք այս ժամանակահատվածում տարածված վիրուսային հիվանդությունից ։ Ասեմ ավելին, դա նշանակում է, որ դուք պաշտպանված ՉԵՔ կորոնավիրուսային

համավարակից ։ Միգուցե պաշտպանված լինեք այն ոստիկաններից, ովքեր այդքան էլ ուշադիր չեն, սակայմ դուք պաշտպանված չեք լինի COVID-19 վիրուսից, քանի

որ նա շատ ուշադիր է և հաստատ կգտնի ձեր շնչառական համակարգին հասնելու ուղին ։ Դիմակ կրելու ճիշտ տարբերակը մեկն է` կրել այնպես, որ և’ բերանը, և’ քիթը փակված լինեն ։ Առողջ եղեք!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *