Հովհաննես Գևորգյանը երեսուներեք տարեկան է, ծնվել է Երևանում։
Ունի միջնակարգ կրթություն, մասնագիտություն չունի, վարորդ է․ Իմ գործը շատ եմ սիրում, բացի դրանից շատ պատասխանատու գործ է, ինչ էլ, որ լինի քո պատճառով պետք է վնաս չտաս ուրիշին, այս ամեն ինչը հաշվի եմ առնում,- նշում է Հովհաննեսը։
Երաժշտությամբ զբաղվել է դեռ փոքրուց, հաճախել է երգի խմբակ ու ինչպես ինքն է նշում, հետո ոճս փոխեցի ու տեսա ինձ ռեփ ժանրի մեջ։ Շատ եմ սիրում Թուփաք հենց իր երաժշտության
տակ եմ ընտրել այդ երգը եւ ինձ թվում է, որ լավ է ստացվում։ Հովհաննեսը նշում է նաև, որ X Factor նախագծի հետ մեծ հույսեր ունի։
Նրա կեղծանունը Hovo wolf է։ Նշենք նաև, որ Հովհաննեսը ամուսնացած է և ունի փոքրիկ բալիկ։ Նա ստեղծագործում է կյանքի, պատերազմի, սիրո մասին։
Տեսանյութը դիտեք ստորև՝