Ստյոպա Սաֆարյանի կոշտ արձագանքը՝ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Ծառուկյան խմբակցությունից «Սոցիալական շարժումով» կրկին անգամ անկախացած Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նստում և աշխատում է այն նույն դահլիճում, ուր աշխատում է նաև իր գործընկեր, Իմ քայլ խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի

աներորդի Հրաչյա Հակոբյանը:Այն սույն Հրաչյա Հակոբյանը, ում անունը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կապել էր մաքսանենգ ծխախոտի, հետո և՝ նրա միջոցով Փաշինյանի ընտանիքի հետ։ Այն սույն Միքայել Մինասյանը, որ 5-6 տեսաուղերձով ամեն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ իրեն պատասխանի որպես «մեղադրյալ»:Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

մաքսանենգության հետ իր ընտանիքի կապը հերքել է տարբեր եղանակներով. Տիգրան Ուրիխանյանի հետ նույն դահլիճում նստող Հրաչյա Հակոբյանն է կատեգորիկ հերքել, ՊԵԿ-ն է ծավալուն պարզաբանումներ տվել, նունիսկ արտակարգ իրավիճակների նախարարությունն է հերքել, որ իրենք չունեն ինքնաթիռ, որ մաքսանենգ ծխախոտ տեղափոխեն դրանով, ինչպես Միքայել Մինասյանի ռուսական աղբյուրներն էին թելեգրամով ասել:

Քաղաքական դաշտում ոչ անփորձ և մաքսանենգ ծխախոտով հետաքրքրվող Տիգրան Ուրիխանյանը դժվար թե չիմանար հայկական կողմի այս հերքումների վերաբերյալ, մանավանդ որ շատ լավ է տեղեկացված լինում ռուսական կողմի իրադարձություններին և գիտի նաև, որ անգամ ռուսական կողմում քրգործ հարուցված չէ, հետևաբար՝ մաքսանենգության վերաբերյալ խոսելն էլ դառնում է օդից վերցրած թեմա, եթե ոչ հայկական կողմը, ոչ ռուսական կողմը այն մաքսնանեգ չեն ճանաչում, թե չէ քրգործերի մասին կլսեինք,

առաջին հերթին՝ ռուսական կողմից: Սակայն անցնենք առաջ: Այդ ամենից ոչ անտեղյակ և նույն դահլիճում գտնվող Տիգրան Ուրիխանյանը փորձում է վարչապետին խոսեցնել, որ նա վերջ ի վերջո պատասխանի Միքայել Մինասյանին, ով արդեն քանի տեսաուղերձ է, տառապում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն չի պատասխանում… Իսկ Նիկոլ Փաշինյանը և բոլորը լավ գիտեն, թե ինչու չեն այդպիսի դեպքերում ուղիղ առաջին դեմքով

պատասխանում, սակայն այլ մակարդակներով հերքում են իրենց վերագրվողը… Աշխարհում շատ հայտնի տեխնոլոգիա է, և իր բացատրությունն ունի, թե ինչու այդպիսի դեպքերում հենց առաջին դեմքի մակարդակով չի պատասխանվում: PR սովորող յուրաքանչյուր սկսնակ դա գիտի ու կարող է բացատրել… Եւ արդ, Միքայել Մինասյանի տառապանքները նվազեցնելու համար Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թեման կրկին բերում է ԱԺ /անօրինություն չէ, ճիշտ

հասկացեք, իր իրավունքն է, ինչպես և մեր իրավունքն է չնկատելու չտալ տարբեր անձանց կապերը, ըստ որում՝ ոչ եզակի ու վաղեմի…/: Եվ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է և այս անգամ, որպես քաղաքականության մեջ փորձառու գործիչ, իրեն «խորամանկորեն» առաջարկված ծուղակը պրոֆեսիոնալ ականազերծում է Պապը և Շաղգամը հայտնի գրվածքով… Փեսան ափերից և համբերությունից դուրս է գալիս, քանի որ այս մի

օպերացիան էլ տապալվում է… Սակայն սա միակ օպերացիան չէր Տիգրան Ուրիխանյանի կողմից: Սոցիալական խնդիրների բեռի տակ «կքած» պատգամավորը «հանուն ազգի» ցուցադրում է մի օրինագիծ, որ երկիրը վարկերի ժամանակավոր սառեցում կատարի մասնավոր բանկերի և վարկառոըների համար: Չեմ ասում, թե վարկերի

սառեցում հնարավոր չէ անել ընդհանրապես. Երկիրը կարող է բանկերի հետ խոսել և պայմանավորվել, կամ իր կողմից ժամանակավոր վճարել վարկային տոկոսները, երբ վարկային արձակուրդից այնուհետև վարկառուների վճարած գումարները կփոխադարձվեն… Սակայն օրենքով երկիրը չի կարող դա անել մասնավոր բանկերի համար, այն էլ բոլորդ գիտեք, թե դրանք ում են պատկանում…

Դա նույնը կլինի, եթե Ազգային Ժողովում, օրինակ օրենք ընդունի, որ իմ տանը այսուհետ կամ ժամանակավորապես բնակվելու է Միքայել Մինասյանը… Հենց այս կարգի, և բնական է, որ ԱԺ-ը խնդիրն առնվազն այդպիսի օրենքով չի կարող լուծել՝ ի վերջո սեփական կամքով կատարված մասնավոր ֆինանսական հարաբերություններ են, և պետությունն այդտեղ ոչ մեկի պարտադրել չի

կարող, այլ միայն համոզել: Դեհ, իհարկե, այս ամենը մատուցվում է, թե բա այդ սրիկա իշխանությունը մերժեց ժողովրդասեր պատգամավորի օրենսդրական առաջարկությունը, որը հանուն ազգի էր, ժողովրդի… Ու ոմանք էլ, որ գիրուգրականությունից, օրենքներից խաբար էլ չեն՝ արդյոք դա իրավաչափ էր, դա տենց հնարավոր էր, թե ոչ, մե վիշտ, մե համերաշխություն… Էխ, ժամանակ ջան, քո ցավը տանեմ ամենամեծ դատավոր:Ինչպես ես կարողանում փաստերով ապացուցես, թե ով ում գրպանում է, ինչ տրամաչափի է, ու ով ով է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *