Ցավալի դեպք Արագածոտնում. Քույրերը վարակվել են կորոնավիրուսով մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են…

Ցավալի դեպք Արագածոտնում. Քույրերը վարակվել են կորոնավիրուսով մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են…

Նախօրեին՝ մայիսի 28-ին կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացածներից մեկը Արագածոտնի մարզի Աղձք համայնքից է։

61-ամյա կինը, ինչպես NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը, վարակվել է մոր հուղարկավորության ժամանակ։ «Տաքություն է ունեցել, երեկ տարել են հիվանդանոց ու մա հացել է այնտեղ»,- նշեց համայնքապետը։

Կյանքից հեռացած կնոջ քույրը նույնպես երկու օր առաջ մա հացել էր կորոնավիրուսից։ Նա նույնպես վարակվել էր թաղման արարողության ընթացքում։ Հուղարկավորությունը, այնուամենայնիվ, սակավամարդ է եղել, գյուղապետի խոսքով՝ մասնակիցների թիվը չի անցել մեկ տասնյակը։

Այս պահին մա հացած կնոջ ընտանիքի անդամները հիվանդանոցում են, նրանց մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։ Գյուղապետը նշեց, որ Աղձք գյուղում վարակակիրների թիվը հասնում է շուրջ մեկ տասնյակի։ Ցավակցում ենք նրանց հարազատներին ու բոլորին խնդրում ենք պահել կանոնները՝ նման ցավալի դեպքերից խուսափելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *