Paracelsus ՀԿ հիմնադիր, բժիշկ Նունե Ներսիսյանն այսօր՝ մայիսի 29-ին հրավիրած ասուլիսում առողջ քաղաքացիներին կոչ արեց դիմակներ չկրել։Նա ընդգծեց, որ որոշ ժամանակ առաջ Առողջապահության նախարարը
հայտնում էր, որ բժշկական դիմակ կրել պետք չէ, քանի որ վիրուսը փոքր է, անցքերով կարող է շատ դյուրին ներթափանցել։ «Այսօր, չգիտեմ ինչ պատճառներով, ուրիշ բան են ասում։ Եթե հավատանք
համացանցում տարածված լուրերին՝ դիմակների բիզնես և այլն, կարող ենք հասկանալ մի բան, որ այս ամենը միայն բիզնեսի շահարկումներով է տեղի ունենում։ Պարտադրել քաղաքացիներին բժշկական դիմակ դնել, խոսել, որ դիմակը անգամ
տանը կարող են դնել, դա պարզապես ծիծաղելի է»,- ասաց նա։ «Դիմակներն իրենք խնդիր են առաջացնում անգամ առողջ քաղաքացու մոտ՝ առաջացնելով թթվածնային քաղց, ինչը կարող է բազում խնդիրներ առաջացնել։
Մարդկանց մոտ նաև ալերգիկ ֆոնն է բարձրանում, սիրտանոթային համակարգի խնդիրներն առավել լուրջ են դառնում։ Կոչ եմ անում մեր բնակիչներին, այն քաղաքացիներին, ովքեր վիրուսակիր չեն, նրանք կարող են բժշկական դիմակ չկրել»,- ավելագրեց նա: