Ես իհարկե սրան չէի էլ անդրադառնա, սակայն մեղմ ասած տհաճ է… Հայտնի բժիշկ Վահե Տեր- Մինասյանն ահազանգում է

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանն Իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ խայտառակվում ես միջազգային մակարդակով, սակայն ինքդ քեզ համոզում ես, որ անձրև է գալիս… Մեր “առաջատար”

“լրատվամիջոցնեից” շատերը համառորեն չեն տեսնում, կամ ավելի ճիշտ չեն ցանկանում նկատել իրենց գործընկեր առողջապահական medmedia.am կայքի մասին The guardian-ի հոդվածը, ուր նշված է որ ամերիկյան կառավարության գումարներով

հիմնված կայքը կեղծ լուրեր է տարածում։ Դե հասկանալի է մի երկու կիսագրագետի 3-5 լայքով ֆեյսբուքյան ստատուսները արտատպելը շատ առավել կարևոր է, հատկապես եթե դրանք կնպաստեն առողջապահական համակարգին

մի քիչ էլ վնաս տալուն: Դե համ էլ այժմ երևի պիտի ամերիկյան ֆինանսավորող կողմին բացատրություն տան թե ինչի սենց եղավ: Ես բնականաբար սրան չէի էլ անդրադառնա, սակայն մեղմ ասած տհաճ է, երբ հազարավոր բուժաշխատողներ

գիշեր-ցերեկ իսկապես աշխատում են, իսկ ոմանք…. Հ.Գ. Չգիտեմ թե ինչու են ընտրել հենց Նիկոլ Փաշինյանի նկարը, որն այս պատմության հետ որևէ կապ չունի։ Երևի միայն այնքանով, որ ժամանակ առ ժամանակ թավիշը դառնում է ամենաթողություն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *