Հպարտանալու շատ հայ մեծեր ունենք, որոնք աշխարհի որ ծայրում էլ լինեն, բարձր են պահում հայերի պատիվն ու անունը։ Այդ հանճարներից մեկն էլ հայ հումորիստ Եվգենի Պետրոսյանն է; Պետրոսյանը բարձր է գնահատել հայերի իրականացրած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, կոչ անելով կյանքում հետ չկանգնել առջև
դրված նպատակից, ու սիրել Հայրենիքը սեփական տան նման: Հումորիստ Եվգենի պետրոսյանը հարցազրույցներից մեկում Նա արտահայտվել է հայկական հումորի նկատմամբ իր վերաբերմունքի, հայերեն լեզուն սովորելու մտադրության ու 1915թվականին կատարվածի վերաբերյալ գրքեր կարդալու փորձերի մասին։ Ռուսաստանաբնակ հումորիստ
Եվգենի Պետրոսյանը ցանկանում է մաքուր հայերեն լեզուն սովորել, չնայած գիտի բարբառներից մեկը ու հասկանում է մայրենի լեզվի 90 տոկոսը։ Այդ մասին նա ասել է քաղաք Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Եվգենի Պետրոսյանը ծնվել է Բաքվում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1961թվականին նա
տեղափոխվել է քաղաք Մոսկվա։ Նա երազում էր դառնալ տաղանդավոր դերասան։ «Երիտասարդ տարիքում խոսել եմ հայերեն, սակայն Բաքվի բարբառով, որը տարբերվում է երևանյան բարբառից», – ասել է հումորիստը։ Նա պատմել է , որ պատանի տարիքում նպատակ է ունեցել կատարելապես իմանալ ռուսերեն լեզուն ու այդ ընթացքում հայերենը քիչ–քիչ մոռացել է։ Այժմ
արտիստն ուզում է վերականգնել հայերենի իմացությունը։ «Ինձ հայրս սովորեցրել է լինել գրագետ, ու ես վախենում եմ ինչ–որ անգրագետ բան ասել։ Ուստի խոսելիս երբեմն հայերեն բառեր եմ ասում, սակայն անչափ զգույշ», – պատմել է Պետրոսյանը։ Հումորիստը խոստովանեց, որ շատ է սիրում հայկական հումորը, որը խայթող է, խորը ու անակնկալներով լի։ Եվգենի Պետրոսյանը Ընդգծեց, որ շատ անգամներ
հանդիպել է «Comedy club»–ի ներկայացուցիչների հետ ու խորհուրդ տվել չօգտագործել այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորական են, քանզի դա, նրա համոզմամբ, «չի մտնում հայերի մտածողության, աշխարհայացքի ու մշակույթի մեջ»։ Պետրոսյանը վստահ է, որ հայկական հումորին խորություն են հաղորդում «թախիծի նոտաները»։ «Մեր ժողովրդի բարդ ճակատագիրը
ստիպում է գնահատել հումորը», – շեշտեց նա։ Հումորիստ Եվգենի Պետրոսյանը մի պատմություն է պատմել . մի անգամ խնջույքի ընթաքում ներկաներից մեկը անչափ տխուր հայկական երգ է երգել։ Մեկ այլ հյուր խնդրել է ինչ–որ ուրախ բան երգել, սակայն Եվգենի Պետրոսյանը միջամտել է ու թույլ չի տվել` հայտարարելով, որ այդ թախիծը երաժշտության ու ազգի հումորի մեջ
ներթափանցել է անցած դժվարին ճանապարհի արդյունքում։ «Ես հաճախ փորձել եմ գրքեր կարդալ 1915թվականին հայերի հետ կատարվածի մասին, սակայն չեմ կարդացել մինչև վերջ, քանզի սիրտս ցավել է ու լաց եմ եղել։ Ամբողջ աշխարհը պետք է ընդունի և հիշի դա` որպես նախազգուշացում այն մասին, թե ինչ աստիճանի կարող է հասնել չարագործությունը», – ընդգծել է հումորիստը։