Ընկերներս, ցավոք, չեն կարդա գրառումս, բայց ովքեր որ կարդացին.. Նախադեպը չունեցող գրառում

Ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Պետրոսյանը իր էջում կատարել է հետևյալ գրառումը, որտեղ մասնավորապես ասվում է. «Մեր ԱԶԳԸ ոնց-որ երեխա լինի՝ ով ապրում է մի ընտանիքում, ուր միմիայն տան հայրն աշխատանք ունի ու

հազիվ է ծայրը ծայրին հասցնում հոգալ տան կարիքները։ Իսկ այդ փոքրիկը միշտ պահանջում է իր հորից ավելին, քան նա կարող է տալ: Իսկ տվածից էլ դժգոհում է ու ասում, որ իր մտերիմների ծնողներն ավելի շատ բաներ են գնում իրենց բալիկների համար։ Ցավով նշուՄ եմ,

որ շատերն են այդ ձև վարվում երկրի հետ և դա ունի պատմական ծագում Ու արդյունք։ Դարեր անընդմեջ մենք ապրել ենք օտարի լծի ներքո ու չենք ունեցել երկիր, ուրիշներին ենք հարկեր մուծել, ուրիշներից ենք ողորմություն ընդունել, տենց շարունակվել է ևս գրեթե մեկ դար

նաև ԽՍՀՄ-ի ժամանակ, իսկ երբ վերջ ի վերջո ստեղծել ենք ազատ անկախ երկիր մեր բախտը էլի չի բերել եւ մեր սեփական ղեկավարներն են փորձել մեզ ստրուկի պես վերաբերվել, գողացեք են և նորից մենք նրանցից պահանջել ենք նույն հոգեբանությամբ ինչպես ուրիշից։ Թավշյա Հեղափոխությունից Հետո վերջնականապես կարող ենք ասել,

որ ունենք ազատ անկախ երկիր, որտեղ ղեկավարները մեզ չեն թալանում դեռ ավելին այնպես են աշխատում, որ ուրիշ երկրները նախանձում են մեզ, սակայն մեր հոգեբանությունը դեռ չի փոխվում, մենք չենք ուզում վճարել հարկեր, բայց պահանջում ենք երկրից այնպես, ինչպես այն բալիկը ով հորից ուզում էր այն ինչ նա չի կարող տալ։ Սակայն կյանքում հաջողության են հասել այն

անձիք, ովքեր իրենց հորից չեն պահանջել, այլ իրենք են փոքր տարիքից աշխատել ու անկասկած հասել են իրենց առջև դրված նպատակներին։ Ցավոք այն ընկերներս, ովքեր ողջ օրը քննադատում են մեր երկիրը՝ չեն կարդա այս գրառումը, քանզի այն երկար ստացվեց,

իսկ նրանք սովոր չեն իրենց նեղություն տալուն, սակայն ովքեր որ կարդացին և համաձայն են գրածիս հետ, խնդրում եմ ուղարկեք այս գրառումը ձեր այն ընկերներին, որոնց աշխարհայացքի համար կարծում եք որ օգտակար կլինի ու կընկալեն, որ՝ ԵՐԿԻՐԸ ՀԵՆՑ ՄԵՆՔ ԵՆՔ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *