Հայտնի Բիզնես-Մոտիվատոր Մուշեղ Ավետիսյանը պատմում է, թե ինչպես է ընթացել իր բուժումը. Վիրուսին չհավատացողների համար. Նայել մինչև վերջ

Հիշեցնենք, որ երեկ կորոնավիուսյան դեպքերի ռեկորդային քանակ ենք ունեցել՝ 460 նոր վարակակիր, ընդհանուր հաստատված դեպքերը՝ 8 հազար 676-ն էին։ Ապաքինվել էին 3 հազար 297 քաղաքացի, իսկ 5 հազար 214-ը փաստացի բուժման մեջ էին գտնվում։

Երեկվա տվյալների համաձայն՝ ևս յոթ քաղաքացի, ընդհանուր՝ 120-ը կյանքից հեռացել էին կորոնավիրուսի պատճառով։
Ֆեյսբուքյան օգտատեր Մուշեղ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և կից գրառում կատարել.

#Coronavlog. Ահա և խոստացված տեսանյութը կորոնավիրուսյան վարակի և նրա դեմ պայքարի իմ պատմության վերաբերյալ։ Իսկ իրականում այդ տեսանյութը ոչ թե իմ մասին է, այլ ՔՈ։ Ես ու իմ թիմը որոշեցինք կիսվել տվյալ տեսանյութով, որ իմ պատմության

հիման վրա կարողանաս ավելի լավ պատկերացում կազմել Կորոնավիրուսյան վարակի վերաբերյալ, սկսես առավել խիստ ձևով պահպանել անվտանգության կանոնները, իսկ վարակվելու ժամանակ էլ ունենաս այն հոգեբանական պատրաստվածությունը,

որը կօգնի քեզ հաղթահարել տվյալ դժվարին փորձությունը։ Տեսանյութում պատասխանում եմ նաև ձեր այն հարցերին, որոնք հղել էիք իմ անցած հրապարակման մեկնաբանությունների մեջ։
Տեսանյութը Դիտե՛ք մինչև վերջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *