Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Մնացականյանն իր էջում կիսվել է COVID-19-ով հիվանադանալու, բուժման ընթացքի վերաբերյալ։ «Սիրելի ընկերներ, բարեկամներ, հետևորդներ, հարազատներ, ինձ ծանոթ և անծանոթ մարդիկ, այս օրերին ինձ տարաբնույթ հարցեր եք ուղղել՝ իմանալով որպիսությունը: Այժմ, երբ ամեն բան
արդեն վերջացավ լավ ելքով՝ ասելիքը այս թեմայով շատ շատ է, այն ներկայացնելու համար նույնիսկ գիրք կարող եմ գրել, այս պահին փորձելու եմ պարզապես խոսել Ու արտատպել մտքերս ինչ, որ գա՝ առանց խմբագրումների. Բոլոր նրանք, ովքեր դեռ ինչ-ինչ սկզբունքներով կասկածներ ունեն՝ արդյոք կորոնավիրուս կա, թե ոչ, բուռն քննարկում են՝ բժշկական դիմակ արժի կրել, թե ոչ, և մի
շարք նմանօրինակ հարցերի շուրջ՝ ասեմ: Մարտի տասնվեցից, երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, ես ինքս ինձ դժվարությամբ Սակայն խստացված կենսակերպի ընտելացրեցի: Ասեմ անկեղծ՝ շատերը սկսեցին նույնիսկ հեգնանքով, հումորով վերաբերվել, նույնիսկ ծաղրելով, թե ինչի հետևից եմ ես ընկել: Ուղիղ երկու ամիս շարունակ մեր տանը կյանքն այլ կերպ էր
ընթանում: Տանը ապրում ենք չորսով՝ հայրս, մայրս, ես Ու եղբայրս: Քանզի հայրս ունի շնչառական խնդիր, երևի թե դա էր առաջնային և հիմնական պատճառը, որ մենք սկսեցինք միմյանց տան մեջ հեռավորության վրա պահել: Ուղիղ երկու ամիս մենք սկսեցինք ապրել օտարների պես՝ առանց գրկախառնվելու, առանց համբուրվելու, առանց երեկոյան մեր ջերմ խոսակցությունների, չնայած այդ երկու ամսվա մեջ բազում ուրախալի
առիթների:Ուղիղ երկու ամիս ես լսում էի անդադար՝ տարաբնույթ անհեթեթություններ չարաբաստիկ այս վարակի՝ covid19-ի վերաբերյալ: Եվ հիմնական հայերի համար <<աքսիոմները>> վարակի շուրջ հետևյալն են. 1.Չկա վիրուս , սաղ սուտ է, ինչի հետև ես ընկել, Դու էլ ես էս ցիրկի մասնակից, քեզ ինչքան են տվել, որ քարոզես և այլ և այլն… 2. Այսքան թվեր են ասում , մի օր չլսեցի մի տեղից մի ծանոթ վարակվեր… 3. Այս ամենը արեցին, որ ժողովրդին չիպավորեն, որ ոնց ուզեն տենց վարվեն և այլն և այլն…
4. ԱԱԱ էս սովորական գրիպա էլի ինչ են դրել սարքել հայոց հարց, գրանտներ են ստանում, երկրի բյջուեն են լցնում և այլն… 5. Ինչի ես յուրաքանչյուր օր գրում թվերը, ուզում ես մեզ վախեցնել, մի արա միևնույնն է չենք հավատում: Երբ մայիսի քսանին եկավ իմ փորձանմուշի պատասխանը ՝ դրական, ես որոշեցի հայտնել իմ ֆեյսբուքյան էջում բոլորին, միայն նրա համար ովքեր երկու ամիս ինձ համոզում էին որ վիրուս չկա , որ իրենց շրջապատում չեն լսել որևէ դեպքի մասին,,,, Բոլորը սկսեցին իրար խառնվել, գրում և գրում էին, թե այդ ինչպես եղավ, անդադար հարցեր ուղղելով, սակայն ասեմ , որ եղել են նաև
էնպիսի զանգեր և նամակներ, որում ինձ մեղադրում էին թե ես որքան գումարի դեպքում եմ ստատուս գրել… Մարդիկ գերադասում էին հավատալ որ ես ուղղակի փիառ եմ անում, քան ինձ առողջություն մաղթեին: Կային մարդիկ, ովքեր ինձ հորդորում էին չգրել, ջնջել գրառումը, իբրև թե ամոթ է, սակայն ուզում եմ հասկանալ, թե ինչն էր ամոթ, բացատրեք, միգուցե ես չեմ ընկալում….ինչևէ
Քաջալերող ու հուսադրող արձագանքներն էլ ավելի շատ էին, որի շնորհիվ ես ավելի արագ կազդուրվեցի Սիրելիներս՝ Կորոնավիրուսի ելքը կյանքից հեռանալը չէ, սակայն կարող է դառնալ մահվան պատճառ Կորոնավիրուսը ճակատագիր չէ, սակայն կարող է այն հիմնովին փոխել… Կորոնավիրուսը հանաք չէ , սակայն կարող եք այն հաղթահարել հումորով, ուժեղ հոգեվիճակ ստեղծելով Կորոնավիրուսը Դև չէ, սակայն այն կարող է
աննկատ ներթափանցել ամենաանսպասելի ժամանակ և ամենաանսպասելի տեղում և խժռելով ձեր առողջ բջիջները ՝ վերացականորեն դևի վերածվել։ Ուզում եմ սկսեմ նրանից, թե ինչպես, ես մի վատ առավոտ արթնացա և հասկացա որ ինձ մոտ հաստատվել է այս կորոնավիրուսը: Ամեն բան սկսվեց մայիսի տասնվեցի լույս 17-ի գիշերը:
Երբ ես քնած ժամանակ հասկացա, որ սաստիկ ցուրտ է, մրսում եմ: Արթնացա լուսադեմին ՝ ժամը հինգին, տանը բոլորը դեռ քնած էին, աչքերս բացեցի և հասկացա որ ես բարձր տաքություն ունեմ, ոչ թե մրսում, մարմինս ասես ,,սուպեր կլեյի,, պես կպել էր անկողնուս, չէի կարողանում շարժվել: Մի կերպ վեր եմ կացել ուղղությունս դեղերի դարակ
ջերմաչափի հետևից: Երբ չափեցի ջերմությունս 7 րոպե պահելուց հետո 39.5 ցույց տվեց ՝ աչքերիս չհավատացի: 30 տարվա մեջ ես երբեք այդպիսի ջերմություն չեմ ունեցել: Պարկեցի այնքան, մինչև տանը բոլորը սկսեցին արթնանալ՝ կիրակի էր, չուզեցի անհանգստացնել, իմ այդ պահի վստահությամբ, անհարկի: Մտքովս անգամ չէր անցնում, որ ես արդեն վիրուսի ճիրաններում
եմ, քանզի նշեցի, որ շատ խիստ պահպանել եմ բոլոր կանոնները: Ամեն ինչ անում էի որ ոտքի կանգնեմ, մտածում էի մրսածություն է, սակայն անհույս ջանքեր… ջերմությունս չէր իջնում , կամ իջնում էր ժամանակավոր: Հետո կոկորդս տաքացավ սկսվեց ու հազ առաջացավ, հազը ուժեղացավ, խեղդվում էի, ամեն օր մի նոր ախտանշան էր ավելանում: Այդպես երեք օր դիմացա, բանից պարզվում է՝ իմ հզոր իմունիտետի
հաշվին: Բայց երբ հասկացա որ այլևս չեմ զգում ոչ համ և ոչ հոտ, ես սկսեցի կասկածել , միգուցե covid է։ Զանգահարեցի իմ կողմից շատ սիրված՝ Siranush Zakaryan-ին, ում հետ այս օրերին համագործակցում ենք , փորձում օգնել վարակվածներին: Նրան ներկայացրեցի բոլոր ախտանշաններս, նա շատ արագ կերպով կազմակերպեց ինձանից փորձանմուշ
վերցնելու գործընթացը: հինգ րոպե հետո ինձ զանգահարեց NCDC Արարատի մարզի փոխտնօրեն ՝ Mariam Sargsyan-ը: Ում համար ես չեմ զլանա ու կասեմ այժմ խենթանում եմ, մարդ ով իսկապես բացի իր գործի գիտակ լինելուց առաջնահերթ հոգատարության իկոնա է: Ինձ միանգամից մեր սիրելի շտապ օգնության աշխատակիցները մեկուսացրեցին՝ չթաքցնեմ մեկուսացման տեղը՝ Ռեժինե Regineh Hotel երևանյան հյուրանոց, որտեղ ինձ դիմավորեցին աշխարհում ինձ
համար նմանը չունեցող հրաշք անձնակազմ, ամենայն անկեղծությամբ ուզում եմ նշել, որ չկա իրանց նմանը ու առհասարակ Հայաստանի բուժաշխատողների նման հոգատար երկրորդը չկա աշխարհում: Սա այն դեպքն է, որ սեփական մաշկիս վրա զգացի այդ ամենը: Ոչ մեկ ինձ այդ մասին չի ասել, ես եմ դա հասկացել: Սպասեցի իմ համարի մեջ, մինչ ինձ էլ տարան Նորքի ինֆեկցիոն թոքերի ռենտգեն ստուգման: Այդ ժամանակ ինձ հետ մշտապես կապի մեջ էին Սիրանուշը և Մարիամը:
Ես անցա ռենտգեն սարքի միջով ու ինձ ասացին, որ թոքերումս անհանգիստ վիճակ կա, բրոնխներս կոշտացած են: Այդ ամենից ես մի կաթիլ չանհանգստացա, սակայն ամենավատը ինձ համար սկսվեց հետո, երբ ստացա լուրը, որ տանը բոլորը հանձնել են փորձանմուշ, ու այդ պահին բարեբախտաբար գոնե միայն մորս մոտ էր հաստատվել կորոնավիրուսը:
Սկզբում ես չվախեցա` մտածելով մամայի մոտ թեթև սիմպտոմատիկա կլինի, կանցնի, սակայն հետո երբ մայրիկիս տեղափոխեցին Արտաշատի Բժշկական կենտրոն՝ հատուկ կորոնավիրուսով վարակվածների բաժանմունք՝ հետազոտություններ անցկացնելու, ավարտելուց հետո սպասում էի Մարիամի զանգին, սակայն այդ զանգը իմ կյանքի ամենասպասված նաև ամենավատ զանգը դառավ, երբ Մարիամն ասեց մամայի մոտ երկկողմանի ամբողջական թոքաբորբա հարկավոր է պառկեցնել պարտադիր: Ես այդ ամենը լսելուց հետո ոչինչ չեմ հիշում, թե
Այնուհետև Մարիամն էլ ինչ ասեց ինձ: Իմ հոգեվիճակը, ապրումները, իմ հույզերը, զգացողությունները չեմ կարող ոչ մի բառով բնութագրել, աշխարհը ինձ համար շուռ եկավ այդ լուրից, մոռանալով ինձ, միայն մորս մասին էի մտածում, աղոթում օր ու գիշեր, Եւ փառք Տիրոջը, շնորհակալ եմ իմ աղոթողների ձայնը լսելու համար: Շնորհակալ եմ այդ հրաշքի համար Արտաշատի ԲԿ-ի ամբողջ բուժանձնակազմին,
առանձնահատուկ շնորհակալություն յուրաքանչյուր վայրկյան մամայիս հսկող, մամայիս երեխու նման նայող, բուժող բուժքույր Հրանուշ Համբարձումյանին: Մայրիկիս ինձ առողջ առողջ վերադարձնելու համար փառք ու պատիվ ձեզ բոլոր բոլորիդ սիրելի հայ բժիշկներ: համոզված եմ՝ շատ շատերի համար հրաշքներ գործող անփոխարինելի գանձ եք դուք՝ մասնավորապես այս անելանելի թվացող օրերում»: