Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 30-ին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հրապարակել էր իր հերթական տեսանյութը՝ « Զենքի անօրինական առ ու ծախ, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա ու անտեսվող
կյանքից հեռացման դեպքեր» անվանմամբ, որտեղ նա Նիկոլ Փաշինյանին էր այդ ամենի մեջ մեղադրում։
Դանիել Իոանիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «2000 թվականներին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զենք էր վաճառել մեր հարևան պետություններից մեկին։ Այնուհետև այդ զենքը (ինքնաձիգներ ու նռնшկшնետներ) հայտվել էր Իրաքի գրոհայինների
ձեռքում և օգտագործվել ընդդեմ ամերիկյան բանակի։ Այդ մասին բոլորս իմացանք Վիկիլիքսի փաստաթղթերի միջոցով (լրագրողներին առաջարկում եմ վեր հանել այե փաստաթղթերը)։ Իսկ Հայաստանի
Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հիմա փորձում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրել այն ամենը, ինչով զբաղվել է իր աները՝ Սերժ Սարգսյանը»։