Իսկապես հրաշք եղավ, որի համար ինքս ասում եմ. Նիկոլ ջան, օրհնվի էն սհաթը, որ քառասունհինգ տարի առաջ որպես հեղափոխության առաջնորդ լույս աշխարհ եկար մեր տառապող ժողոխրդի համար:
Եվ ժամանակի և պատմության փորձությունը թույլ է տալի ասել հետևյալը. իսկական հեղափոխականը պիտի նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և անսպասելի նաև հեռանում»: Այնուհետև զարգացնելով տվյալ միտքը բացատրում է, որ իսկական հեղափոխության առաջնորդը հեղափոխության հաղթանակից հետո չպիտի կորցնի իր զգոնությունը,
քանի դեռ այն չի պսակվել ազգի ինքնիշխանությամբ և երբ վստահ լինի, որ ազգի ինքնիշխանությանն էլ ոչինչ վտանգ չի ներկայացնում, «նա ազատ է լինել սովորական քաղաքացի՝ սովորական քաղաքացու իրավունքներով»: Այս հաղթանակն իրապես արդար, նպատակասլաց, գրագետ,
անհողդողդ, համարձակ, իր քայլերի փիլիսոփայությանը հավատացող, Հայրենիքի հանդեպ սերն ուրույն կերպով դրսևորած առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հաղթանակն է: Արցախյան ազատագրական պայքարի հաղթանակից այնիւհետև Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության հաղթանակը, իմ կարծիքով,
մեր ազգային արժանապատվության հաղթանակն է, հենց նրա շնորհիվ աշխարհը ճանաչեց հայերին որպես Եղեռնը բարդույթը հաղթահարած, արդարության համար պայքարող եւ սեր տարածող ժողովուրդ: Այնուամենայնիվ մտահոգված եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ հաղթած այս թավշյա հեղափոխությունը և նրա բերած վստահությունն իշխանության
Հանդեպ շատ թանկ է բոլորիս համար, անկախ նրանից Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ենք, թե՝ ոչ, նրա հետ Գյումրի քաղաքից Երևան քայլելենք, թե՝ ոչ, քանի որ Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետը մեր ինքնիշխանության
գրավականն է ու յուրաքանչյուր գնով օգնելու ենք նրան: Այս հոդվածն էլ գլխումս ծնվեց, երբ այսօր վերջացրեցի Նիկոլի գրքի ընթերցումը ու մտահոգություններս առավել ընդգծվեցին, որոնց մասին գրել եմ ամենայն անկեղծությամբ, սիրով ու մեր երկրի ապագայի հանդեպ լցված մե՜ծ հավատով: