Զգաստանում ենք և կանգնում ենք Նիկոլ Փաշինյանի թիկունքին. Լիզա Ճաղարյանի դիպուկ անդրադարձը

Լրագրող Լիզա Ճաղարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Վաղուց գիտենք, ժողովուրդ, 20 տարի գիտեինք և այսօր էլ ենք տեղյակ, որ ռոբասերժական բանդան ընդունակ է ցանկացած բանի, Անգամ

Հայաստանի ինքնիշխանությունն օտարներին սկուտեղի վրա մատուցելու հրեշությանը՝ միայն թե նորից թալանելու ու քաղաքացիներիմ կրանքից հեռացնելու իրավունքը հետ խլի։ Վաղուց գիտենք, որ սրանց լափակեր ԶԼՄ-ները

ճիվաղության բոլոր սահմանները հատել են և շարունակելու են հատել։ Սրանք իրենց հարազատ հորը, մորը, երեխաներին ու կնոջն էլ կվաճառեն հանուն իրենց մի աման լափի։ Զգաստանում ենք։ Զգաստանում ենք և կանգնում ենք

Նիկոլ Փաշինյանի թիկունքին։ Սխալնե՞ր է անում։ Այո, անում է, շա՛տ։ Սակայն ՉԻ ԹԱԼԱՆՈՒՄ, ՈՉ ՄԵԿԻ ԿՅԱՆՔ ՉԻ ԽԼՈՒՄ, երկրի շահը չի ստորադասում անձնական շահին։ Սխալվում է և դեռ սխալվելու, սակայն

ինքն էլ, ԱԺ-ն էլ արդար ու թափանցիկ ԸՆՏՐՎԱԾ իշխանություն են։ Մենք ենք ընտրել։ Մենք էլ պաշտպանելու ենք ներկայիս իշխանությանը ռոբասերժականներից, թալանչիներից, մարդակերներից ու սրանց բաժին nջիլներից։ Առողջություն քեզ Պարոն Վարչապետ ջան…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *