Նախ հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց,
որ ինքը և իր ընտանիքի անդամները վարակված են կորոնավիրուսով և նա շարունակելու է աշխատել, սակայն տանից։ Այսօր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն էր։
Այս առթիվ “Ադեկվատ” կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անտակտ գրառում էր կատարել վարչապետի հասցեին։
Ժողովուրդ ինձ ո՞վ կօգնի գտնել մեծ, երկար, սև ժապավեն ու, որ վրան ոսկեգույն տառերով գրված լինի «Նիկոլ 45», ցանկալի է առաքմամբ Դեմիրճյան փողոց… Հ.Գ. ու էս պուտանկեքը համարձակվում են այլոց բարոյականության դասեր տալ:
Սրան ի պատասխան Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում կոշտ գրառում է կատարել։ Իսկ ես սրտանց մաղթում եմ քեզ նման երկոտանի անհայտ ծագման կենդանիներին ու ռոբասերժիկական բանդայի բոլոր հանցագործներին՝ 100 տարվա կյանք Իզմիրլյան հիվանդանոցում, բանտախցում ու «կուխնի»-ում, այ հակահիգիենիկ տավար։