ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը հենց նոր LIVE մտավ և ցավալի լուր հայտնեց. Վարչապետը և ընտանիքի անդամները վարակվել են Կորոնավիրուսով…

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ ինքը և իր ընտանիքի անդամները վարակված են կորոնավիրուսով։

Նա նշում է, որ վարակվել է աշխատավայրում հավանաբար, երբ օգտվել է այնտեղ դրված բաժակից։ Նա շարունակելու է աշխատել, սակայն տնից։

Ընտանիքի անդամները և Նիկոլ Փաշինյանի վիճակը դրական է, նրանք իրենց լավ են զգում։ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ շատ է ցավում , որ այդպես եղավ, բայց եղածը եղած է։

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ բոլորի մոտ նույն վիճակն է, նրանք չունեն ախտանշաններ՝ ջերմություն, համի զգացման կորուստ։ ՀՀ վարչապետը նշում է նաև, որ ցավում է եղածի համար, բայց մտածում է ավելի շատ տատիկ ու պապիկների մասին։

Նա հորդորում է բոլորին կրել դիմակ, պահպանել անվտանգության կանոնները, քանի որ բոլորիս հետ էլ կարող է այս պայմաններում պատահել։

Ուղիղ եթերը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *