«Դու կորցնելու ես ամեն ինչ մի օր, հարգելի՛ հպարտ քաղաքացի ջան: Հա, այս գրառումը քո մասին է»․ Աշոտ Սարգսյանի դիպուկ անդրադարձը

Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր իր էջում գրառում է կատարել.

«Մի օր դու կորցնելու ես ամեն ինչ հարգելի հպարտ քաղաքացի ջան: Հա, այս գրառումը քո մասին է, քանի որ դու շատ շուտ ես մոռանում էն կյանքը, որով ապրում էիր դեռ մի քանի ամիս առաջ, ու տենց ապրում էիր մոտ քսան տարի:

Հիշում ես, որ 2 տարի առաջ մեկը ասեր, Սերժը հրաժարական կտա, դու ասում էիր անհնար ա: Տեսա՞ր, որ հնարավոր էր։ Հիմա դու ապրում ես այլ Հայաստանում, փոխվեց իշխանությունը, սակայն դու ինքդ չես փոխվել և դա վաղը կործանելու է նոր իշխանությանը:

Անհնարինին հասնելը մի բան է իսկ պահպանելը լրիվ ուրիշ բան է: Այն ինչ կատարվում է վերջին օրերին համացանցում կոչվում է քաոս, իսկ դու հիանալի գործիք ես դարձել, քանի որ համարում ես քեզ ամեն ինչից հասկացող, քանի որ համարում ես հենց քո պատկերացրածով պետքա զարգանա երկիրը ու եթե քո պատկերացումից դուրս է, ուրեմն սխալ են բոլորը:

Դու ուզում ես աշխատավարձերի բարձրացում, սակայն չես ուզում հարկեր վճարես, բայց նույնիսկ, երբ ստացվում է աշխատավարձ բարձրացնել, դու ասում ես քիչ ա: Քեզ ասում են ստենտավորումը էժանացել է մոտ 200 000 դրամով, դու ասում ես քիչ է: Չէ քիչ չի, դա սկիզբ ա կոչվում, իսկ դու հիշի վերջին տասը տարում աշխատավարձի բարձրացում եղե՞լ էր, կամ մի բան էժանացե՞լ էր։

Դու տենց էլ չհասկացրար, որ լրահոսը փչացնում է քեզ ու դու իրականությունից սկսում ես կտրվել այն պահին, երբ մտածում ես ինչ քոմենթ գրես, որ տարբերվես, սակայն չես մտածում, որ հենց դրանով փչացնում ես ամեն ինչ: Ու եթե վաղը վարչապետը հրաժարական տա և դու վերդառնաս նրան, ինչ ունեիր 2 տարի առաջ, մեղադրի միայն քեզ, քանի որ , երբ եկավ քո փոխվելու ժամանակը, դու դա չարեցիր:

Փորձի հասկանալ, որ իշխանափոխությունը դա ամենաթողությունը ու ապօրինությունը չի: Դու ես այսօր փչացնում այն կառավարությունը, որին բերել ես հպարտ և դուխով: Իշխանափոխությունը եղել է, մնաց գիտակցությունափոխությունը լինի, որը կամրագրի այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի ունեցան մեր երկրում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *