Լավ, ես անկեղծ չեմ հասկանում… Գոնե հիմա խելքի եկեք ու կատարեք այս քայլերը… Ռուբեն Մխիթարյան հորդորը

Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. «Լավ, ես անկեղծ չեմ հասկանում: Օրվա մեջ էլ ինչքա՞ն վարակակիր պիտի բացահայտվի ու ինչքան քաղաքացի պետք է կյանքից հեռանա կորոնավիրուսի պատճառով, որ փակեք երկիրը:

Հազայ հիվանդ և հիսուն-վաթսուն կյանքից հեռացման դե՞պք: Ասենք պարետը, որ երեկ ասում է, թե դեռ կարիք չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում: Տղեք, ուշքի եկեք:

Հենց սկզբից էնպես չեք արել, որ պետությունը իրոք փակվեր տանը գոնե տասնհինգ օր, լավ, բոլորը ամեն ինչ հասկանում են, սակայն այժմ գոնե խելքի եկեք:
1. Ապահովեք քաղաքացիներին փողով ու սնունդով:
2. Երաշխավորեք կոմունալ վճարումների անխափան աշխատանքը:

3. Բանկերին և հարկայինին ասեք խելոք մնան երկու-երեք ամիս: Ես որպես բանկում ավանդ ունեցող անձ, դեմ չեմ, որ երկու-երեք ամիս չստանամ դրա տոկոսները: Խոսեք քաղաքացիների հետ, շատերը կհամաձայնվեն:

4. Ոստիկանությանը և ԱԻՆ-ին հրահանգեք խիստ լինել ԲՈԼՈՐ խախտումների նկատմամբ:
5. ՓԱԿԵՔ ԵՐԿԻՐԸ տասնհինգ ՕՐՈՎ:
ԺԱՄԱՆԱԿԸ ՄԵՐ ԴԵՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ: ՀԱՅՏԱՐԱՐԵՔ ԽԻՍՏ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ: ՓՐԿԵՔ ԱՆՁԱՆՑ ԿՅԱՆՔԸ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *