Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել. Աննա Հակոբյան
Նախ հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայտարարեց իրենց ընտանիքի անդամների կորոնավիրուսով վարակված լինելու լուրը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի տեսակապով հարցազրույցի ընթացքում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել, այսօր երկուսի ջերմությունն էլ նորմայի սահմանում է։ Ես, Մարիամը եւ պարոն Փաշինյանը ջերմություն չունենք։
Մեր հանրության շրջանում թերահավատությունը, որ կորոնավիրուս կա եւ վտանգավոր է, մեր ազգային առանձնահատկություններից է, ազգային հոգեբանություն, որ մենք շատ դժվարին վիճակներից ենք դուրս եկել, հետեւաբար սա էլ հեշտությամբ կհաղթահարենք։
«Սակայն ես ունեմ ծանոթներ, որոնցից մեկը հազիվ է շնչում, նույնիսկ չի կարողանում խոսել, մեկ ուրիշը ծանր է տանում հիվանդությունը։ Շատ տհաճ ընթացք ունի բուժումը»։
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում