Բավական է, ի վերջո, սա պետություն է, ոչ թե մանկամսուր․․․Լրագրող Վարդ Սիմոնյանի կոշտ գրառումը

Հայն աշխարհի բոլոր երկրներում, օրինապահ քաղաքացի է, ինչո՞ւ է իր իսկ պետության մեջ գերադասում քաղաքացու փոխարեն բոշա լինել. Սթափվե՛ք. լրագրողի կոշտ անդրադարձը

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Էս նեյնիմներին պետք է վերջ տալ, իշխանությունը պետք է գնա ամենակոշտ ճանապարհով՝ օրինազանցներին ենթարկելով ամենաբարձր տուգանքների ու ընդհուպ՝ կալանավորման։

Հերիք է, ի վերջո, սա պետություն է, ոչ թե՝ մանկամսուր։ Հայն աշխարհի բոլոր երկրներում, օրինապահ քաղաքացի է, ինչո՞ւ է իսկ իր իսկ պետության մեջ գերադասում քաղաքացու փոխարեն բոշա լինել։

Իմացեք, ժանտախտ տարածելով դուք ոչ միայն ձեր հարազատների կենսական օրգաններն եք անդառնալիորեն վնասում ու նրանց դատապարտում հավերժ հաշմանդամության, այլև Հայաստանին եք դատապարտում կորցնել դիմադրողականությունը՝ անդառնալիորեն դարձնելով բոշա, իզգոյ երկիր։

Դրությունը ծայրահեղ է, ամեն քաղաքացի իր պարտքը պետք է համարի կարգի հրավիրել օրինազանցին, այս հարցում կոմպոմիս չկա, օրինազանցն իր վարքով կրակում է քո ծնողի եւ երկրիդ վրա․․ Սթափվենք և իշխանությունը տանուլ տված սեքընդհենդին էլ հնարավորություն չտանք նորից հեծնել ու մտրակել մեր ՎԵՐՋԻՆ ՀԱՅՐԵՆՔԸ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *