Իրազեկ քաղաքացիների միավորում» Հասարակական կազմակերպության հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Մի հետաքրքիր պատմություն՝ Արթուր Վանեցյանի անցյալից
Սրանից մի ութից ինը տարի առաջ, երբ Արթուր Վանեցյանն ԱԱԾ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետն էր, ԱԱԾ-ը «մշակում» էր մի ընդհատակյա կազինո, որը, ըստ ամենայնի, փոխկապակցված էր Մհեր Սեդրակյանի հետ:
Մհեր Սեդրակյանը, սակայն, իմանում է ԱԱԾ-ի կողմից պլանավորվող օպերացիայի վերաբերյալ, և ընդհատակյա կազինոն փակվում է, ինչով և տապալվում է ԱԱԾ-ի կողմից այն բացահայտելու գործողությունը:
Վերջերս ինձ պատմել են, որ տարիներ անց, սակայն, ԱԱԾ-ում իմանում են, որ ինֆորմացիայի արտահոսքն Արթուր Վանեցյանն էր կազմակերպել, ով, ըստ շրջանառվող տեղեկատվության, «սլիվը» արել էր Էրեբունու թաղապետարանում աշխատող իր ընկերոջ՝ Բաբկեն Ղազարյանի («Թոխմախի Բաբո») միջոցով:
Ու թեև այդ պահին Վանեցյանին փրկեց իր մայրը, որը նախագահականի աշխատակազմում վարչության պետ էր, բայց 2018-ի ապրիլին ինքն առիթը բաց չթողեց ՀՀԿ-ական իշխանություններին գցելու ու հեղափոխությանն աջակցելու միջոցով հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու հնարավորությունը: Սակայն ԱԱԾ-ին ու ապա ՀՀԿ-ին գցողը շատ արագ որոշեց նաև Նիկոլ Փաշինյանին գցել»: