Նիկոլ Փաշինյանի լայվը նայելով՝ մտածում եմ, թե․․․ Օգտատիրոջ փայլուն գրառումը Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության մասին

Հովսեփ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Նիկոլ Փաշինյանի լայվը նայելով՝ մտածում եմ, թե մեր ո՞ր արժանիքի համար է վարչապետը այդքան սիրում բոլորիս… Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման բանալին ԱՆՀԱՏԻ կարգապահ վարքը և քաղաքացիական պատասխանատվության զգացումը չէ, ապա, նրանց՝ համաճարակի կանխմանը վերաբերող առաջնային մտքերն ու պատկերացումները պարզապես հեքիաթի ժանրից են։

Իշխանությունները տարբեր խողովակներով կարող են և գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը ճգնաժամը հաղթահարելու համար, բայց, եթե մենք բոլորս, ամեն մեկս իր հերթին, իր չափով՝ հստակ գործողություններով չօգնի ինքն իրեն, ինձ, քեզ, նրան, բոլորիս, կառավարությանը, ապա ամեն ինչ կկորչի։ Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդարացիորեն մղում է բոլորիս՝ ամեն մեկիս, ճշգրտորեն հետևելով պարետատան ցուցումներին անել մեզանից պահանջվողը

(բացառել ամեն տեսակի շփում առանց դիմակի, հաճախակի լվացվել, կրել ձեռնոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն և այլն), դա ոչ թե համաճարակի հաղթահարման այլընտրանքային տարբերակի բացակայության հետևանքն է, այլև ՀԻՄՔՆ է կատարվող բոլոր գործողությունների, առանց ԱՄԵՆ ՄԵԿԻՍ պատշաճ վարքագծի ցանկացած ուրիշ գործողություն դատապարտված է անարդյունավետ վախճանի։ Հարգելիներս, սա ամենևին ժողովրդի՝ մեզ վրա սլաքները ուղղելու տակտիկա չէ՛, սա այն է, որ Հայաստանի Հանրապետությունում պետության

 

և քաղաքացիների անվտանգության և առողջության ապահովումն ու պահպանումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անհատական ջանքի արգասիքն է մեծամասամբ։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանությունը ձևավորվում է ՔՈ մեկ քվեի միջոցով։ Համընդհանուր, պետական մասշտաբի՝ մարդկային գործոնի անբաժանելի տարրով եզերված հարցերը լուծվում են ՔՈ ՊԱՏՇԱՃ ՎԱՐՔԱԳԾԻ ՄԻՋՈՑՈՎ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *