Ստիպված եմ կրկին կոշտ արձագանքել, ու կապ չունի՝ կին է, թե տղամարդ. Ստյոպա Սաֆարյան

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 3-ին ճեպազրույցի ժամանակ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ասել էր, որ Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց վայրերում

բժշկական դիմակ կրելը լիելու է անհրաժեշտ՝ բացառությամբ մինչև վեց տարեկան երեխաների: Բժշկական Դիմակ չկրելու իրավունք կունենան նաև ֆիզիկական վարժություններ և հեծանվավարություն կատարողները:

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով մի լուսանկար, որտեղ ոմն Մարինե Խաչատրյան բոյկոտում է դիմակներ կրելու դեմ՝ գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. «Ստիպված եմ նորից կոշտ արձագանքել, և կապ չունի՝ կին է, թե տղամարդ։

Ոստիկանություն, պարետատուն և Ազգային անվտանգուլյան ծառայություն, հայ հասարակության թիկունքում ներդրված այս դիվերսանտների հարցերը լուծեք, հերիք է։ Իմ, բոլորիս ընտանիքների, տարեցների, խոցելի առողջությամբ անձանց և հասարակության առողջությունը

պատանդ չէ այդպիսի դավադիրների անբարո գործունեությանը։ Միթե՞ տեսանելի չէ՝ երբ համաճարակի դեմ պայքարի արդյունավետություն է նշմարվում, այդպիսի դիվերսիաներ են կատարվում․․․ Իրոք՝ դեմն առեք, Տարոնը ճիշտ էր, իսկ մենք սխալ․․․ Այսքա՞ն բացահայտ գործել ԱԱԾ-ի դեմ և չնկատելու տա՞լ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *