Փոքրիկ Վոլոդյայի և հայ երիտասարդի՝ Սայաթ-Նովայի «Բրոյի բրոյի» հիասքանչ կատարումը պարզապես ապշեցրեց ժյուրիի անդամներին…

Էդգար Ավետյանը մեկն է Շանթ ՀԸ «Ազգային երգիչ» Նախագծի տաղանդներից ու ֆինալիստներից։ Նրա առաջին իսկ ելույթներից թե հանդիսատեսը, թե ժյուրիի անդամները սիրենցին նրա ձայնը, նրա յուրօրինակ կատարումները։

Առաջին ելույթին նա Գիթարով «Սայաթ-Նովա» կատարեց։ Էդգարը քսան տարեկան է, քաղաք Տաշիրից։ Երգել սկսել է մանուկ հասակից։ Ցանկանում է կայանալ երգի ասպարազեում որպես լավ երգիչ, լավ նվագիչ։

Նվագել սկսել է յոթ- ութ տարեկանից, ինքնուս է սովորել։ Նվագում է նաև դուդուկ, դաշնամուր։ Սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում, ավարտել է։ Ներկա պահին չի սոսվորում, սակայն զբաղվում է երգով, երաժշտությամբ։

«Ծնողներս ուղղորդեցին, որ մասնակցեմ այս նախագծին, X factor-ն եմ դիտել, Ժողովրդական երգիչը նույնպես. Ելույթս նվիրելու եմ ծնողներիս։ Հուսով եմ, որ իրենց դուր կգա, քանի որ իմ ամենամեծ քննադատները իրենք են»- ասել է Էդգարը։

Հարցին՝ արդյո՞ք մրցույթային մարդ է, նա դրական պատասխանեց և ասաց, որ մրցակցային ոգի ունի։ Նրա բոլոր ելույթները մեկը մեկից լավն են և գերել են հազարավոր մարդկանց սրտեր։

Դիտեք տեսանյութը և համոզվեք ինքներդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *