Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «10 ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՔ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԻՆՉՔԱՆ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼ
Մինչև Հեղափոխությունը, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահն էր Հովիկ Աբրահամյանը:
Հեղափոխությունից անց ապօրինի գույքի բռնագանձման գործառույթը, որը կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական մասն է,
իրականացնում է, ոչ Սերժի թերմացք կամ մնացած մաս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նկարի մեջ վերևից ՝ Արթուր Դավթյանն է, իր իսկ առանձնատնով: Ներքևից Հովիկ Աբրահամյանն է իր առանձնատնով: Այս երկու պաշտոնյաները գրեթե սիամական եկվորյակներ են, սակայն ունեն 6 տարբերություն:
Այսպես՝ տարբերությունները՝
1.Հովիկ Աբրահամյանը ծնվել է 1958թվականին, Արարատի մարզի Մխչյան գյուղում, իսկ Արթուր Դավթյանը 1978թվականի դեկտեմբերի ութին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:
2. Հովիկ Աբրահամյանը ծառայել է բանակում, իսկ Արթուր Դավթյանը չի ծառայել:
3. Հովիկ Աբրահամյանը Սարգսյան Սերժի սիրելին էր, իսկ Դավթյան Արթուրը Ռիտա Սարգսյանինը:
4. Հովիկ Աբրահամյանը Սերժի մնացորդ կամ թերմացք չի համարվում, իսկ Արթուր Դավթյանի դեպքում կարևոր կասկածը հասարակության ճնշող մեծամասնության մոտ ներկա է:
5. Հովիկ Աբրահամյանը ի տարբերություն Արթուր Դավթյանի , չի ձերբակալել Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին Ու էլի տասնյոթ հեղափոխականի:
6. Հովիկ Աբրահամյանը ի տարբերություն Արթուր Դավթյանի մեկ օրվա մեջ հեղափոխական չդարձավ ու չսրբադասվեց իր կողմից անօրինական քրեական հետապնդման ենթարկված հեղափոխականների կողմից:
7. Հովիկ Աբրահամյանի առանձնատունը դեռ ավելի մեծ է քան Արթուր Դավթյանինը, ու նա դեռ ավելի հարուստ է քան Արթուր Դավթյանը, սակայն սա
կարծում եմ մեծ տարբերություն չէ, քանի որ սրբադասված Արթուր Դավթյանը իմ կարծիքով այդ բացը շատ արագ կլրացնի անօրինական գույքի առգրավման գործառույթը իրականացնելիս:
8. Հովիկ Աբրահամյանը երբեք աստղ չի եղել, իսկ Արթուր Դավթյանը իր կողմից անօրինական
քրեական հետապնդման ենթարկված հեղափոխականների կողմից ճանաչվել է տիեզերական մեծության այն աստիճանի աստղ, որի փայլի համեմատության վրա եվրոտեսիլի աստղ Կոնչիտան պարզապես դարձել է ճրագ:
Եվս 2 տարբերություն կխնդրեի գտնել ձեզ ու կարծում եմ այդ փնտրունքի գործընթացը
կապացուցի բոլորին, որ նոր հեղափոխական իշխանությանը, ոչ Սերժ Սարգսյանի թերմացք կամ մնացորդ, Արթուր Դավթյանի միջոցով, իրոք կհաջողվի հաղթահարել կոռուպցիան, պետությունում վերականգնել արդարությունը ու ամրագրել հեղափոխության հերթական հաղթանակը: Կեցցե այն Հայաստանը, որը եկել է արդեն։ Առողջ եղեք: