Եթե դա ստացվի, ապա շատ շուտով մենք կհաղթենք․․․Դանիել Իոաննիսյանի դիպուկ անդրադարձը

Նիկոլ Փաշինյանը հակակորոնավիրուսային ժողովրդական հեղափոխություն է սկսում. Եվ նորից իր օրինակով

2018 թվականի ապրիլի տասնվեցին Նիկոլ Փաշինյանը պառկեց ավտոբուսի առջև ու փակեց ճանապարհը։ Սկզբում մարդկանց մեծ մասը դժգոհ էին ճանապարհները փակողներիցս։ Սակայն ժամանակի ընթացքում բողոքողները միացան փակողներիս։

Մայիսի երկուսին արդեն ազգովի փակում էինք ամեն ինչ։ Այդ թվում նրանք, ովքեր սկզբում ահավոր բողոքում էին (արդեն պարզ չէր, թե ում ճանապարհն էինք փակում)։ Այ հիմա նույնն է։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ մենք հակահամաճարակային

կանոնները խախտող ազգից դառնանք կանոնների պահպանումը հսկող ազգ… Եվ նորից սկսում է իր անձնական օրինակով։ Եթե դա ստացվի, ապա շատ շուտով մենք կհաղթենք եւ կլինենք այս կանոնները հսկող ազգ (անգամ պարզ չի լինի, թե էլ ում ենք հսկում)։

Ինչպես 2018-ի ապրիլի սկզբին, այնպես էլ այժմ, հույս չկա։ Բայց պետք է ամեն ինչ անենք, որ ստացվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *